Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային համաձայնագրից, Թեհրանը կարող է մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնք հաճելի չեն լինի Վաշինգտոնին, հաղորդում է IRNA գործակալությունը։
Խոսելով գործարքից ԱՄՆ-ի հրաժարվելու հնարավորության մասին՝ Զարիֆը նշել է, որ եթե դա տեղի ունենա, Իրանը կգործի սեփական շահերից ելնելով և կարող է միջոցներ կիրառել՝ կնքված համաձայնագրի շրջանակում և դրա սահմաններից դուրս։
«Միանշանակ է, որ միջոցները, որոնք կկիրառի Իսլամական Հանրապետությունը և միջազգային հանրության արձագանքը այնքան էլ հաճելի չեն չեն լինի ամերիկացիների համար»,-Նյու Յորք ժամանելուն պես ասել է նախարարը, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին։