Թուրքիայի պատվիրակությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին առաջարկել է խորհրդարանական մակարդակով ընդլայնել համագործակցությունը՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։
Կիևում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլկան Բոզքըրը առաջարկել է համագործակցել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա կամ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով։
Գերագույն ռադայի նախագահն ասել է, որ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես՝ բալթյան-սևծովյան շրջանում, և Կիևին հետաքրքրում է ցանկացած նոր ձևաչափ։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի տնտեսական և քաղաքական համագործակցության զարգացմանը։
Թուրքիան չի մասնակցի ՌԴ Միջազգային ֆորումին, որը տեղի կունենա Ղրիմում։ Բոզքըրը նաև ուկրաինացիներին վստահեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անկախությանը։