Thursday, 18 04 2024
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին

Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին զարմացնում է՝ ինչո՞ւ է անտեսվում հանգամանքը, որ նախորդող տասը տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն  թե դրամով, թե դոլարով միջինում 2 անգամ աճել է։ «Այս տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք երկու պատերազմական իրավիճակ, երկու համաշխահային ճգնաժամ, բազմաթիվ արտաքին ու ներքին վտանգների հետ ենք առերեսվել։ Բայց զարգացել ենք։ Ինչո՞ւ զարգացումը չենք տեսնում։ ՀՆԱ-ն 2007-ին կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, այս տարվա հունվարի 1-ին ունեցել ենք 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ, այսինքն՝ 2,1 անգամ ավելացել է մեր տնտեսությունը։ Միանգամից ասեմ, որ դրամը արժեզրկվել է, ուստի ես կհնչեցնեմ նաև ՀՆԱ-ն դոլարային արտահայտմամբ։ Այն ժամանակ եղել է 6 միլիարդ 385 միլիոն դոլար, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ 11 միլիարդ 560 միլիոն դոլար, այսինքն՝ 1,8 անգամ մեծացել է մեր տնտեսությունը։ Նույնը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով»,-«Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրուցում ասաց Սերժ Սարգսյանը։ Եվ որպեսզի շահարկումներ չլինեն, որ գնաճ է արձանագրվել, Սարգսյանը նշեց, որ  ՀՆԱ-ի ինդեքսը 2007-ի 100 տոկոսի համեմատ այսօր 142 տոկոս է։

Անդրադառնալով բնակչության աշխատավարձի և ծախսերի վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը նկատեց, որ դրանց նույնը մնալու և մարդկանց պահանջները մեծանալու դեպքում, կմեծանա նաև դժգոհությունը, մինչդեռ ավելացել է ինչպես նվազագույն, այնպես էլ միջին ամսական աշխատավարձը։ «Նվազագույն աշխատավարձը 2007-ին եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար դրամ է, միջին ամսականը 62 հազար է եղել, հիմա 184 հազար է։ Միջինն եմ ասում, եթե տարվա արդյունքներով ասեմ, ավելի բարձր կլինի։ Միջին աշխատավարձը 3 անգամ ավելացել է։ Արդյոք սա փոփոխությո՞ւն չէ։ Ինչպե՞ս անենք, որ 100 անգամ ավելանա, իսկ աշխարհում կա՞ այդպիսի օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա։ Չկա այդպիսի բան»,-ընդգծեց վարչապետը։ Նրա բնորոշմամբ՝ մարդկանց կյանքն ակնհայտորեն բարելավվել է։ Դա է վկայում նաև խնայողությունների շեշտակի աճը՝ 11 անգամ։ «2007-ին ֆիզիկական անձինք ունեցել են 143,6 միլիարդ դրամ ավանդ, 2018-ի սկզբին նրանք ունեցել են 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ, գրեթե 11 ագամ մարդկանց խնայողոթյուններն ավելացել են»,-հայտնեց Սերժ Սարգսյանը։

Ավտոմեքենաների թվաքանակն էլ կրկնակի աճ է արձանագրել տասը տարվա կտրվածքով։ Նրա խոսքով՝ եթե 2007-ին հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված էր 333 հազար 70, ապա 2018-ի հունվարին՝ 616 հազար ավտոմեքենա։

Սրան զուգահեռ երկրում առկա 30 տոկոս աղքատությունը, ըստ Սերժ Սարգսյանի, մտածելու տեղիք է տալիս, քանի որ աղքատությունը գնահատական է, իսկ ՀՆԱ-ն՝ ճշգրիտ թվերի հանրագումար։ «Ընդ որում՝ գնահատական մի անգամ 5 հազար, մյուս անգամ՝ 6 հազար տնային տնտեսությունների հարցումների հիման վրա։ Աղքատությունը գնահատվում է ոչ թե եկամուտով, այլ սպառումով․ այստեղ մտածելու տեղ կա»,-նշեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում