Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է առաջին տասը երկրներին օգնել դեսպանատները Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցում, եթե նրանք նման քայլի դիմեն։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Անկախության օրվա և Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ Երուսաղեմում ընդունելության ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես որոշել եմ, որ առաջին տասը երկրների դեսպանատները, որոնք այստեղ կտեղափոխվեն, հատուկ առավելություններ կստանան, մենք կօգնենք ձեզ»,-ասել է Իսրայելի վարչապետը։
Նրա խոսքով՝ շատ երկրներ են քննարկում Իսրայելում դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու հարցը։
«Շնորհակալություն Գվատեմալային, որն արդեն դա արել է, շուտով մյուսները ևս կհետևեն նրա օրինակին»,-հավելել է Բենիամին Նեթանյահուն։