Համացանցում տեսանյութ է հայտվել, որտեղ երևում է, թե ինչպես է «Լոս Անջելես» տիպի USS Hartford (SSN-768) ամերիկյան սուզանավը ջարդում սառույցը և Արկտիկայում ջրի երես դուրս գալիս։
Սուզանավի վերելքին կարելի է հետևել ոչ միայն դրսից, այլև ներսից. կադրերում երևում են անձնակազմի անդամները, ովքեր գտնվում են սուզանավի կառավարման կետում և ղեկավարում են գործընթացը։