«Համերաշխություն» հասարակական կազմակերպությունը միանում է այս նախաձեռնությանը։ Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում իր ելույթի ժամանակ հայտարարել է «Համերաշխություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Արմեն Ներսիսյանը։
Նա ասաց․ «Շատ վրդովված եմ մեր ոստիկանության վրա։ Նրանք փողոցից երեխաներին էնպես են ոլորում մտցնում մեքենայի մեջ, կարծես՝ այդ հայ երեխան իր երեխան չի»։
Արմեն Ներսիսյանը հավելեց, որ նա սկսել է պայքարել 2014 թվականից՝ փոքր ու միջին բիզնեսի շահերն է պաշտպանել։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։