Թավշյա հեղափոխությանն է միացնել նաև դերասանուհի Զառա Սահակյանը, ով հայտարարեց, որ ինքն այսօր հանրահավաքի է ներկայացել որպես ՀՀ քաղաքացի, մայր, որը մտահոգված է իր երկրի ապագայով:
«Տանը նստելով չէ, տանը շատերս կարող ենք նստել, փափուկ բարձերի վրա քոմենթներ գրել կարող ենք: Քոմենթներն անբարո եմ համարում ես, ազնվությունն ու ուղիղ խոսքն է բարոյական: Եթե խնդիր ունենք, պետք է գան ու ուղիղ խոսենք, հայի բնավորություն է, որ մինչև դանակը ոսկորին չի հասնում, ոչ ոք տեղից չի շարժվում»,- ասաց նա:
Զառա Սահակյանը շեշտեց՝ պայքարի համար պարտադիր պայման չէ միմյանց քաշքշելն ու անկիրթ բառեր ասելը: Նա կողմ է խաղաղ ցույցերին, որտեղ միասնական պետք է պայքարել:
«Ինչքա՞ն պետք է թշվառ, վախեցած ապրենք, գնանք օտար երկրներ, տեսնենք, թե ոնց են ապրում ու գանք այստեղ բարի նախանձով ապրենք, ի՞նչ է, մենք չե՞նք կարողանում: Նրանք պոզով-պոչո՞վ են, մենք մարդ չե՞նք, մենք չե՞նք ուզում ապրել»,- նշեց նա՝ հորդորելով ուղիղ եթերներից նայողներին միանալ իրենց: