Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ որևէ ռազմական հարձակում Սիրիայի վրա չի լինելու։
«Չի լինելու որևէ ռազմական ներխուժում, բացի (տեղի ունեցած) միջամտությունից (ԱՄՆ–ի, Բրիտանիակի և Ֆրանսիայի հարվածից)՝ քիմիական զինանոցի վրա։ Այլ ներխուժում չի լինելու»,– ասել է Լե Դրինը՝ BFMTV հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Արևմուտքը մեղադրել էր Դամասկոսին սիրիական Դումա քաղաքի վրա քիմիական գրոհ իրականացնելու համար։