Թաիլանդական Սայ Նոկ ծովափը փակվել է այն բանից հետո, երբ շնաձուկը կծել է նորվեգացի զբոսաշրջիկի ոտքը։ Այս մասին ապրիլի 19-ին հաղորդել է Phuket News-ը։
Ըստ պարբերականի տվյալերի՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին։ 54-ամյա Վերներ Դենիելսենը հանգստացել է Հուահին առողջարանում, երբ լողալու ժամանակ նրա վրա շնաձուկ է հարձակվել։
Փորձագետները նշել են, որ խայթոցի հետքերը վկայում են, որ կենդանին մոտ մեկ մետր երկարություն է ունեցել և մոտավորապես մեկ տարեկան է եղել։
Դենիելսենը ոտքի ջլի վնասվածք է ստացել, նրա ոտքին 19 կար են դրել։ Ներկա պահին նրա վիճակը կայուն է։
Տեղի իշխանությունները ծովափը փակելու են քսան օրով, որպեսզի լողալու տարածքները ցանցերով ցանկապատելու են։