Այս համակարգը պետք է ապամոնտաժել, ավելի լավ է լինել քաղցած, բայց ազատվել համակարգից, սա պետք է շուտ հաղթահարենք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկխոսության կոչին, Փոստանջյանը նկատեց․ «Սարգսյանը խաբեբա է, նա ներկայացնում է միջազգային օլիգարխիան, չի կարող հավատ ներշնչել երիտասարդության մոտ և չի կարող լինել ընդդիմություն-իշխանություն երկխոսության հեղինակավոր միջնորդը»: