Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Սերժ Սարգսյանի անակնկալ որոշումը

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է կառավարության նիստում։

Իհարկե, դժվար է նշել, թե ինչ պատճառով է Սերժ Սարգսյանը հրաժարվել կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Այս իրավունքից օգտվում են հանրապետության նախկին նախագահները, սակայն, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին առանձնատուն էր հատկացվել Պռոշյան փողոցում գտնվող կառավարական կացարանում, ըստ ամենայնի` հենց այն տանը, որտեղ նախագահության տաս տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը: Դարձյալ անհասկանալի է, թե ինչու էր հենց այդ վայրում առանձնատուն տրվել Սերժ Սարգսյանին, սակայն միակ բանական բացատրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը լքելուց հետո` մինչև վարչապետ դառնալը, միջանկյալ ութ օրերի ընթացքում, երբ չի ունեցել պետական որևէ պաշտոն, չի ցանկացել լքել կառավարական կեցավայրը: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը հիմա կարող է հրաժարվել առանձնատան սեփականության իրավունքից, որովհետև այդ խնդիրը նրա համար ակտուալ չէ առնվազն առաջիկա չորս տարիներին, երբ նա, այսպես թե այնպես, օգտվում է պետության առաջին դեմքի համար նախատեսված բոլոր արտոնություններից:

Սերժ Սարգսյանի առանձնատան թեման դարձել էր քաղաքական և հասարակական քննարկումների թեմա. կառավարության այդ որոշումը համարվում էր Սարգսյանի անսահմանափակ իշխանության հավերժացման դրսևորում: Հանրային և քաղաքական այդ տրամադրությունները խորհրդարան հասցրեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վարչապետի ընտրության օրը դիմեց Սերժ Սարգսյանին` առանձնատնից հրաժարվելու հորդորով:

Փաստն այն է, որ Արամ Սարգսյանի ելույթից օրեր անց Սերժ Սարգսյանը հրաժարվեց առանձնատնից, ինչը կարելի է համարել խորհրդարանական ընդդիմության փաստարկված քննադատության կամ առաջարկության հետևանք: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը նման որոշում է կայացրել իր ղեկավարած շարժման, իր ծավալած պայքարի արդյունքում: Այս դեպքում Փաշինյանն ակնհայտորեն գերագնահատում է իր շարժման դերը. նախ` չենք հիշում, որ «Մերժիր Սերժին» շարժման հանրահավաքների ժամանակ նման պահանջ հնչեցված լինի և երկրորդ` իշխանության ներկայացուցիչները ցուցադրաբար հայտարարում են, որ որևէ փոխզիջում չեն պատկերացնում Փաշինյանի շարժման օրակարգի հետ:

Ճշմարտությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է առանձնատնից հրաժարվելու սեփական պատճառները, սակայն իր քայլի տողատակում նա դրել է խորհրդարանական ընդդիմությանը ժեստ անելու մոտիվը:

Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի լուծում է մի քանի խնդիր: Նա փորձում է ցույց տալ, որ հաշվի է նստում ինստիտուցիոնալ նոր իրողությունների հետ, հետևաբար` գնահատում է խորհրդարանական ընդդիմության ձայնը: Մյուս կողմից` վարչապետը դիֆերենցված մոտեցում է դրսևորում, այսպես կոչված, ինստիտուցիոնալ և հեղափոխական ընդդիմություններին:

Գլոբալ առումով` որն էլ լինի Սերժ Սարգսյանի այսօրվա որոշման իրական դրդապատճառը, տեղի ունեցածը ցույց է տալիս մասնակցային ժողովրդավարության մեծ պոտենցիալը: Համակարգային հիմքեր ունեցող ինստիտուցիոնալ ընդդիմության հիմնական հարթակը պետք է դառնա խորհրդարանական ամբիոնը. սա ինստիտուցիոնալ նոր իրողությունների ուղղակի հրամայականն է, որին չադապտացվող քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում մաշեցնելու են իրենց ռեսուրսները` անկախ քաղաքական այսօրվա կոնյուկտուրայից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում