Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Արևմուտքը միավորվում է Ռուսաստանի դեմ. պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա․ Jane’s Intelligence

Ռուսաստանի և Արևմուտքի երկրների հարաբերությունների սրման պատճառով Հայաստանի մանևրելու հնարավորությունները գնալով փոքրանում են: Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խորացմանը հատկապես նպաստեց բրիտանական Սոլսբերիում Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի թունավորման գործը:

Ռուսաստանում նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ ըստ իրենց փորձագետների եզրակացության՝ «մեծ հավանականությամբ» Ռուսաստանն է պատասխանատու ռուսական նախկին գործակալի թունավորման համար: Շուտով Միացյալ Նահանգները և Եվրամիության 14 երկրներ, ի նշան Լոնդոնի հետ համերաշխության, հայտարարեցին տասնյակ ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին: Ու թեև Հայաստանն առայժմ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել այս գործի առնչությամբ, Հայաստանի փոխարեն դա արել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը Տաջիկստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանը բարձր է գնահատում Տաջիկստանի և ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) մյուս անդամ պետությունների համերաշխությունը Մոսկվայի հետ Սկրիպալի գործի առնչությամբ: Զուգահեռաբար Միացյալ Նահանգները խստացնում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Ապրիլի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել 38 ռուսաստանցի գործարարների, նրանց պատկանող ընկերությունների և պաշտոնատար անձանց նկատմամբ: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ պետդեպը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները կպատժի այն երկրներին և անձանց, որոնք կխախտեն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Լիլիթ, եթե իրոք Հայաստանը համերաշխ է Ռուսաստանի հետ Սկրիպալի գործով, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Ինչ-որ ռիսկեր առաջացնո՞ւմ է Հայաստանի համար:

– Եթե Հայաստանը չհերքի նման հայտարարությունը, նշանակում է, որ Հայաստանը մեկ անգամ ևս աջակցում է Ռուսաստանին: Բայց սա նորություն չէ Արևմուտքի համար: Հայաստանը տարիներ է արդեն դիտվում է ռուսական արբանյակ, իսկ հայ հանրությունը, գոնե մինչև 2016-ի պատերազմը, դեմ չի եղել իր սուվերենության մի մասի հանձմանը Ռուսաստանին: Սա արդեն կատարված իրողություն է, և միանգամայն սպասելի է, որ գլոբալ կարևորության հարցերում Հայաստանը ինքնուրույն դիրքորոշում չունի, արտաքին քաղաքական հարցերի մեծ մասը համաձայնեցվում է Ռուսաստանի հետ (սա վերաբերում է նաև ԵՄ-ի հետ թուլացված համաձայնագրի կնքմանը ևս):

Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունում Սկրիպալի գործը միայն մեկ բաղադրիչն է, սրան պետք է ավելացնել սիրիական ճգնաժամում Ռուսաստանի դերը, և գրեթե ամեն օր բացահայտվող ռուսական հատուկ ինֆորմացիոն օպերացիաները Արևմտյան երկրների ներքաղաքական կյանքում`քաոս առաջացնելու նպատակով:

Ռուսաստանի վերաբերյալ Արևմուտքի հիմնական եզրահանգումն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրենք թերագնահատել են ռուսական վտանգը, համարել, որ հնարավոր է պրագմատիկ համագործակցել Մոսկվայի հետ, և որ տնտեսական ներդրումները կօգնեն ցեմենտել պրագմատիկ կապերը: Սա պարզվեց, որ այնքան էլ ճիշտ մոտեցում չէր, քանի որ երբ Ռուսաստանը տնտեսապես ամրապնդվեց, այն վերակենդանացրեց խորհրդային միության վերստեղծման և ավելին՝ կոֆլիկտների միջոցով իր ազդեցությունը տարածելու պլանները:

Արևմուտքը դանդաղ է կատարում այս եզրահանգումը, բայց ամեն դեպքում հստակ է, որ կա որակական փոփոխություն Ռուսաստանի նկատմամբ և քայլեր են ձեռնարկվելու Մոսկվային զսպելու համար: Պատժամիջոցները դրա մի մասն են: Դրանց նպատակը առանց այն էլ թույլ ռուսական տնտեսությունը խարխլելն է: Դրանց մի մասն ուղղված են Ռուսաստանը համաշխարհային կապիտալի շուկաներից կտրելուն: Տնտեսապես թույլ Ռուսաստանը առաջին մեծ վտանգն է Հայաստանի համար:

Երկրորդը քայլը դա ուժեղ Արևմտյան միասնական ճակատ ստեղծելն է Ռուսաստանի և նրան սատարող երկրների դեմ: Այն երկրները, որոնք կիսում են ռուսական աշխարհայացքը, կոռուպցիոն, օլիգարխիկ համակարգը, ևս կդիտվեն իբրև Ռուսաստանի շարունակություն: Սա ևս վտանգ է Հայաստանի համար:

Հայ ղեկավարների և հանրության համար կարևոր է հասկանալ, թե իրականում ինչպե՞ս է Արևմուտքն ընկալում Ռուսաստանին, ինչո՞ւ մոտ 20 տարի Ռուսաստանում ներդրումներ անելուց և կարևորագույն նավթային ոլորտը զարգացնելուց հետո, հիմա ներդրվում են պատժամիջոցներ, վաճառվում են ռուսական ընկերություններում գնված եկամտաբեր բաժնետոմսերը, որոնք, օրինակ, կարող են անցնել այլ երկրների և Արևմուտքի համար տնտեսապես վնասակար լինել:

Սա ինքնին ցույց է տալիս տալիս, թե որքան լուրջ է Արևմուտքը համարում ռուսական վտանգը, և ինչ խստությամբ է այն վարվելու Ռուսաստանի հետ: Ահա այս համատեքստում պետք է գնահատել Ռուսաստանի դաշնակից Հայաստանին սպառնող վտանգները: Սա հերթական բախումը չէ ազդեցության գոտիների համար:

– Արդյոք հնարավո՞ր է խուսափել այս ռիսկերից՝ տանելով կոմպլիմենտարիզի քաղաքականություն, այսինքն՝ համագործակցել թե՛ Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ:

– Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է Արևմուտքի երկրների մի մասին համոզել, որ Հայաստանը անելանելի վիճակում է, ուստի պետք է լինի Ռուսաստանի դաշնակից: Իհարկե, ոչ բոլորն են հավատում այս փաստարկին, մանավանդ երբ ակնհայտ է, որ հայ հանրությունը և իշխող խավը անկեղծորեն աջակցում են Ռուսաստանին, կիսում նույն աշխարհայացքը, գլոբալ հարցերում նույն տեսակետներն ունեն, դեմ չեն Խորհրդային միության վերստեղծմանը, համաձայնվել են դառնալ ապաքաղաքական և հնազանդ՝ հացի դիմաց: Այսինքն՝ Ռուսաստանի զոհ չեն, այլ կատարել են կամավոր ընտրություն։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է, որովհետև որակապես փոխվել է այն վտանգը, որն Արևմուտքի կարծիքով՝ գալիս է Ռուսաստանից:

Կարեկցանք, ռազմական, տնտեսական օգնություն փնտրողների փոխարեն Արևմուտքը նախընտրում է պրագմատիկ գործընկերների, որոնք միայն ուզողի դերում չեն: Այս պայմաններում ես չեմ տեսնում լուրջ գնահատական Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից, թե ինչ նոր, ընդգծեմ, նոր վտանգներ են առաջացել իրենց երկրի համար այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, և ինչպես են դրանց դիմակայելու:

Փոխարենը դեռ շարունակվում է խոսվել կոմպլիմենտարիզմի մասին, ինչն առվազն ժամանակավրեպ է Հայաստանի դեպքում: Կոմպլիմենտարիզմը, անշուշտ, լավ գաղափար է, որին 1990-ականներին անգամ ՀՀ-ն էր ձգտում հասնել: Այսօր էլ կան երկրներ, որ լավ հարաբերություններ ունեն թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: Կոմպլիմենտարիզմը կամ փոխլրացումը ի վերջո պրագմատիկ դիվանագիտական առևտուրն է: Բայց սա անկախ երկրների, օրինակ, ԱՊՀ-ում Ղազախստանի, Ադրբեջանի համար է, որոնք կարողացել են իրենց անկախությունը պահել: Կոմպլիմենտարիզմն այլևս անհասանելի է ՀՀ-ի համար, որն արդեն տարիներ է ինչ այլևս լիովին ռուսական ազդեցության գոտի է` տնտեսական, ռազմական և ի վերջո դիվանագիտական առումով:

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում ՀՀ-ի պրո-ռուսական դիրքորոշումը կարող է վատ ազդել Հայաստանի երկկողմ հարաբերությունների վրա, օրինակ, Արևելյալ Եվրոպական, կամ Բալթյան երկրների հետ, որոնք կողմ են կոշտ հակառուսական արևմտյան քաղաքականությանը: Արդյունքում, ՀՀ-ն դիվանգիտորեն ավելի է մեկուսանում, մնալով Եվրասիական միությունում, ուր իր «դաշնակիցների» զգալի մասը պատրաստ չեն հանուն Հայաստանի իրենց հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ: Իսկ նման մեկուսացումը խիստ վտանգավոր է ԼՂ-ի հարցում:

– Սկրիպալի գործն ի՞նչ ազդեցություն կունենա Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վրա, և ինչո՞ւ այդքան կտրուկ սրվեցին հարաբերությունները հատկապես Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև:

– Քիմիական զենքի օգտագործումն արտառոց և չափազանց վտանգավոր զարգացում է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության առումով: Նման նյութ չի օգտագործվել Արևմտյան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Ինչպես շատ արևմտյան քաղաքական գործիչներ են նշում` իրենց համբերության բաժակը լցվել է: Ու թեև թվում էր, թե Եվրոպան պառակտված է Բրեքսիթի և այլ խնդիրների պատճառով, ուժեղ արձագանքը ցույց տվեց, որ ռուսական վտանգի դեմ Արևմուտքի երկրները միավորված են:

Սա նշանակում է, որ ռուսական կողմի հույսերը, որ եվրոպական պատժամիջոցները գոնե մոտ ապագայում կթուլացվեն, հավանաբար սին դուրս կգան: Ավելին, ապրիլի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների և արտաքին գործերի դեպարտամենտները խիստ պատժամիջոցներ հայտարարեցին: Սա ֆինանսական շուկաների համար անակնկալ էր, քանի որ ավելի խիստ էր, քան նախկինում սպասում էին: Նախ պատժամիջոցներն այլևս մեկ խնդրի հետ չեն կապված, այլ մի շարք հարցերի (Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտի հրահրումը, ԱՄՆ 2016-ի ընտրությունների մեջ խառնվելը, Սիրիայում կոնֆլիկտի հրահրումը, դեմոկրատական երկրներում պառակտիչ ինֆորմացիոն արշավները): Երկրորդը՝ դրանք ներառում են ռուսական խոշոր բիզնեսները:

Վերադառնալով Հայաստանին վերաբերող վտանգներին, անշուշտ Օլեգ Դերիպասկայի և նրա «Ռուսալ ալյումին»-ի բիզնեսի ներառումը ( ի թիվս այս գործարարի մի շարք այլ ընկերությունների) խնդրահարույց է Հայաստանի համար: Այս ընկերությունը ներկա է Հայաստանում՝ «Արմալ» անունով: Պատժամիջոցների հայտարարումից հետո «Ռուսալ»-ը զգուշացրեց իր հնարավոր դեֆոլտի մասին, քանի որ մեկ օրում «Ռուսալ»-ի բաժնետոմսերը Հոնկոնգի բիրժայում կորցրեցին իրենց արժեքի 50%-ը: «Ռուսալ»-ն աշխարհում երկրորդ ամենախոշոր ալյումին արտադրողն է:

– Պետդեպարտամենտը հայտարարել է, որ կպատժվեն այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք կխախտեն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմը: Որքանո՞վ է սա վերաբերում Հայաստանին:

– Այս թիրախավորված ընկերություններից գոնե մեկը («Ռուսալ»-ը) ՀՀ-ում ներդրող է: Ռուսաստանի զենք արտահանող պետական «Ռոսօբորոնէքսպորտ»-ը և նրան կից բանկը նորից նշվեցին պատժամիջոցների ցուցակում: Եվ շատ հստակ նշվեց, որ բոլոր ոչ-ամերիկյան ընկերությունները կամ անձինք, որոնք կփորձեն գիտակցաբար օգնել ռուսական ընկերություններին, հատկապես վարկային առումով, կընկնեն պատժամիջոցների տակ: Սա ռիսկ է հայկական բանկերի և այլ ընկերությունների համար:

Այս պատժամիջոցները կարող են վատ ազդել Հայաստանի տնտեսական վարկանիշի, իմջի վրա, քանի որ ՀՀ-ն սերտ ինտեգրացված է Ռուսաստանի հետ: Հայաստանում բիզնես անելու ռիսկն ավելանում է:

Ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ ևս խնդրահարույց կարող է լինել: Ապրիլի 6-ի պատժամիջոցների հայտարարության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև մայիսի 7-ը ժամանակ է տվել ամերիկյան բիզնեսներին ռուսական թիրախավորված այդ ընկերություններում իրենց ունեցած բաժնետոմսերից ազատվելու համար: Դրան հաջորդեց մեկ այլ հայտարարություն Կոնգրեսից, ուր լրջորեն դիտարկում են Ռուսաստանի պետական պարտքը պատժամիջոցների տակ գցելու հարցը: Սա շատ լուրջ հարված կլինի, եթե իսկապես իրականացվի և, անկասկած, կնվազեցնի Ռուսաստանի տնտեսական աճը: Այն իր հերթին կազդի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների վրա: Ռուբլին արդեն թուլացել է: Եթե պետական պարտքը թիրախավորվի, ապա անպայման կազդի ռուբլու արժեքի վրա: Սա նշանակում է, որ հայկական դրամը ևս կթուլանա, ինչի արդյունքում սպառողական գները կաճեն:

Ինչպես ասում են՝ երբ Ռուսաստանը փռշտում է, Հայաստանը հիվանդանում է, որովհետև տնտեսապես խիստ կապված է Ռուսաստանի հետ:

– Հայաստանի իշխանության տրանֆորմացիան, կառավարման համակարգի փոփոխությունը և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը ինչպե՞ս կազդի Հայաստանի արտաքին քաղաքականության և դրա միջազգային ընկալումների վրա:

– Առաջին ընկալումը այն է, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, ընդ որում, առանձնապես դեմ չէ այս կարգավիճակին: Ռուսաստան-Արևմուտք դիմակայության համատեքստում վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ այդքան էլ դրական չի լինի: Երկրորդը, դեռ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում քննարկվում էին սահմանադրական բարեփոխումները, մենք եզրակացրել ենք, որ սա պարզապես վերարտադրության մի փորձ է, որը կարող են օգտագործել նաև այլ եվրասիական, ոչ դեմոկրատական երկրների կողմից:

Փաստ է, որ Հայաստանում փաստացի միակուսակցական համակարգ է տիրում, որի ղեկավարը (կամ նրա դրածոն) հիմա կարող է իշխանության գլխին այլևս անժամկետ մնալ: Բնականաբար, սա դիտվում է իբրև հետընթաց ժողովրդավարական սկզբունքներից: «Ֆրիդոմ Հաուս»-ի վերջին զեկույցն ուսուցողական է այս առումով:

Խնդիրն այն է, որ նման սահմանադրական վարժություն արդեն կատարվել են Վրաստանում (2012) և Ղրղըզստանում (2010), և Արևմուտքը լավատեղյակ է, թե ինչպես այն կարող է օգտագործվել իշխող խավի կողմից իբրև առերևույթ դեմոկրատական քայլ, որը կիսատ օգտագործելու դեպքում խարխլում է ժողովրդավարական ինստիտուտները: Առանց արդար ընտրությունների այս համակարգը միայն թղթի վրա է լավ նայվում:

Հետևելով միջազգային լրահոսին՝ կարելի է ամփոփել հետևյալը. «Հայաստանի ռուսամետ նախագահը կշարունակի իշխել սահմանադրական փոփոխություններ կատարելու միջոցով»: Վերադառնալով ձեր հարցին, թե ինչպես սա կազդի արտաքին հարաբերությունների վրա, ապա ազդեցություն գրեթե չի լինի, կամ բացասական կլինի, քանի որ հաստատվում են այն մտավախությունները, որ իշխող քաղաքական-տնտեսական էլիտան լիովին հսկում է իշխանության բոլոր լծակները՝ լինի դա Սերժ Սարգսյանի կամ նրա հնարավոր ապագա դրածոյի ղեկավարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում