Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչությանը»,- գրել է նա: