Առաջին անգամ ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի կնոջը՝ Լի Սոլ Չժուին անվանել են «հարգարժան առաջին տիկին»՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:
Այդ կոչումը ավելի քան 40 տարի չի գործածվել Հյուսիսային Կորեայում: Արևմտյան փորձագետները ենթադրում են, որ այդ կոչումը առաջնորդը տվել է իր կնոջը, որպեսզի ուժեղացնի նրա դիրքերը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախաշեմին:
Բացի դրանից, ԿԺԴՀ Կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ անցյալ կիրակի Լի Սոլը առաջին պաշտոնական այցն է կատարել առանց ամուսնու: