Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Մարզերը ոտքի են կանգնում. ուսանողները ընդվզել են գրեթե բոլոր մարզերում

Գյումրիում, Վանաձորում և հանրապետության այլ մարզերում ուսանողները և քաղաքացիները այսօր ևս շարունակում են բողոքի ակցիաները։ Գյումրիում այսօր հիմնականում ուսանողությունն է ոտքի կանգնել։ Կրկին հնչում են դասադուլի և պայքարի միանալու կոչեր։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։ Նա նշեց, որ այսօր երեկվա համեմատ ակցիայի մասնակիցների թիվը մի քիչ նվազել է, միջին տարիքի և տարեց մարդիկ այսօր չեն մասնակցում, բայց ուսանողությունը շարունակում է անհնազանդություն դրսևորել, դասադուլ իրականացնել։ Երիտասարդները շարժվում են մեկ դեպի կենտրոնական հրապարակ, մեկ՝ Թատերական հրապարակ՝ նույն պահանջով։ Ոստիկանական ուժերը ևս շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել։

Վանաձորում, որտեղ երեկ ոստիկանները բավական ագրեսիվ էին, ևս ակցիաները շարունակվում են։
Ուշագրավ է, որ բողոքի ակցիաներ ու անհնազանդության դրսևորումներ են սկսվել նաև այնպիսի քաղաքներում, որտեղ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ստացել է առավելագույն ձայները։ Եղեգնաձորում, Սյունիքի մարզում՝ Կապանում, Արմավիրի մարզում՝ Արմավիր քաղաքում, և այդ այլիքը, մեր զրուցակիցների խոսքերով, այլևս անհնար է կասեցնել։

Այսօր, օրինակ, ժամը 18:30-֊ին, Եղեգնաձոր քաղաքի կինոյի շենքի բակում նախատեսվում է խաղաղ հանրահավաք «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» քաղաքացիական ակցիայի շրջանակներում:

Ակտիվիստներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր նրանք, ովքեր մտածում են իրենց և իրենց երեխաների վաղվա օրվա մասին, կարող են միանալ հանրահավաքին, և օգտվելով օրենքով իրեն տրված իրավունքից արտահայտել իր անձնական կարծիքը՝ կապված այս պահին երկրում ծավալվող իրադարձությունների հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ տեղական իշխանությունների կողմից լուրջ ճնշումներ չկան, փոխարենը ոստիկանական ուժերի լուրջ կուտակումներ կան, որը, ըստ էության, աննախադեպ է մարզերի համար։

«Առաջին լրատվական»-ը Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից հետաքրքրվեց, թե ո՞նց է վերաբերում երիտասարդների ընդվզմանը, և արդյո՞ք հրահանգ չի ստացել ճնշելու, զսպելու այդ ալիքը։ Ակնհայտ նյարդային վիճակում գտնվող քաղաքապետն ասաց, որ շատ վատ է վերաբերում այդ ակցիաներին։ «15-16 տարեկան երեխաներին չի կարելի դրդել, կոչ անել տանել հրապարակ»,- ասաց քաղաքապետը և անջատեց հեռախոսը։ Արմավիրի մարզից ընտրված ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ընդհատակ էին անցել, բոլորի հեռախոսն անհասանելի է այս օրերին։ Վայոց Ձորի մարզպետը ևս չպատասխանեց մեր զանգերին։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում