Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե Սերժ Սարգսյանը ճնշի շարժումը, կհայտնվի կատարյալ մեկուսացման մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է մեկնարկել, երիտասարդներն են ոտքի ելել, հեղափոխական կոմիտեներ են ձևավորվելու։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները Երևանում և այլ քաղաքներում։

-Ես ողջունում եմ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում հիմա, որովհետև դա ցույց է տալիս, որ անցնող տարիները զուր չեն անցել, ձևավորվել է մի նոր հասարակություն՝ ավելի բարձր քաղաքական գիտակցությամբ։ Մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդությունը առաջատար դիրք է զբաղեցնում, և դա շատ-շատ կարևոր է, որովհետև այն հասարակությունը, որ պետք է կառուցվի Հայաստանում, առաջին հերթին, այդ տարիքային խմբի համար է։ Մյուս կողմից, Հայաստանում ամենախոցելին հենց այդ երիտասարդությունն է, որը սովորելով տարբեր տեղերում, դպրոցում, մեծ հույսերով կյանք է մտնում, բայց հանդիպում է արդարացված և շատ հաճախ չարդարացված դժվարությունների և արտագաղթում է կամ կոտրվում է կամ հարմարվում է։ Այնպես որ շատ կարևոր է, որ նոր սերունդն իր խոսքն ասում է և ասում է շատ գրագետ, բավականին զուսպ։ Դա ընդգծեցին բոլոր կողմերը, որոնք անդրադարձան՝ ԱՄՆ, Ռուսաստան և այլն։

-Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ուղղված Հայաստանում տեղի ունեցող խաղաղ ցույցերին։ Կարո՞ղ ենք ասել, որ սա կոչ էր ուղղված իշխանություններին որևէ կերպ ուժ չկիրառելու։

-ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը խիստ կարևոր է, և կարևոր է, որ դա արվել է նախարարության մակարդակով, ոչ թե պարզապես դեսպանատան արձագանքն էր։ Իհարկե, տվյալները դեսպանատունն է փոխանցել։ Իհարկե, շատ կարևոր ուղերձներ կար դրանում դիվանագիտական լեզվով, բայց եթե թարգմանենք պարզ, մարդկային լեզվի, մոտավորապես այսպես է, որ այն ինչ տեղի է ունենում, ողջունում ենք, քանի որ այն խաղաղ է և օրինականության սահմաններում է։ Եվ հանկարծ որևէ մեկը, բնականաբար, առաջին հերթին իշխանությունը, չփորձի ուժ գործադրել։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դա պետք է հաշվի առնի, որովհետև եթե անգամ փորձի ուժով ճնշել այս շարժումը, իսկ նա դրա ուժն ունի, որովհետև ցանկացած զինված ոստիկանություն ունեցող իշխանություն ավելի ուժեղ է, քան անզեն ժողովուրդը, բայց դրանից հետո Սերժ Սարգսյանը կհայտնվի կատարյալ մեկուսացման մեջ, անընդունելի ոչ միայն ԱՄՆ-ի և Արևմուտքի համար, այլև անգամ Ռուսաստանի։ Այնպես որ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կուզենա դառնալ քաղաքական դիակ, հատկապես հիմա, որովհետև եթե նրա մեջ գոնե մի փոքր հայրենասիրություն մնացել է, նա պետք է հասկանա, որ դրանով նա մեծագույն վնաս կհասցնի Հայաստանին։ Այնպես որ, պետքարտուղարության հայտարարությունը զսպվածության կոչ էր, որը շատ կարևոր էր։

-Հաշվի առնելով, որ նախօրեին արդեն ԱԺ-ն 77 կողմ 18 դեմ ձայներով վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, ի՞նչ արդյունք եք ակնկալում այս շարժումից, կարո՞ղ է այն հանգեցնել իշխանափոխության, թավշյա հեղափոխության։

-Նախորդ անգամ էլ ես իմ մտահոգությունը հայտնել էի վերջնական արդյունքի նկատմամբ։ Իհարկե, ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին ընտրելը կասկած չէր հարուցում։ Ընդհանրապես, այն, ինչ Հայաստանում կառուցվել է, պետաիրավական, օրենսդրական առումներով՝ սպասած Սահմանադրությունից ու ընտրական օրենսգրքից, այդ ամենը հարմարեցված է մեկ մարդու համար։ Այսինքն՝ այդ ամենն արված է, որ Սերժ Սարգսյանն ընտրվի։ Դրա դեմ խաղ չկա։ Բայց եթե Սերժ Սարգսյանը մի փոքր հայրենասիրություն ունի, եթե չի ուզում, որ Հայաստանը տուժի այս ամենից, ապա պետք է հիմա հրաժարական տա։ Ի պաշտոնե ՀՀ անվտանգության երաշխավորը նա է դարձել մարտահրավեր այդ անվտանգությանը։ Նա դարձել է և՛ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը, և՛ անվտանգության ապահովման հիմնական խոչընդոտը։ Սա բարի ցանկություն և կոչ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ստեղծվի, այսպես ասած, առանց իր մասնակցության, բնականաբար, ընդդիմության և նոր մարդկանց մասնակցության մի հանձնաժողով, որը շատ արագ՝ 3 ամսվա ընթացքում նոր մարդավարի ընտրական օրենսգիրք պատրաստի, տեղի ունենան ԱԺ նոր ընտրություններ, որը կարտացոլի հասարակության մեջ եղած իրականությունը։ Ի վերջո, խորհրդարանական համակարգը, որ ստեղծվել է աշխարհում, ոչ թե նրանից է, որ այդ երկրներում միապետները եղել են բարի և լավը և թույլ են տվել, որ նման համակարգ ստեղծվի, ուղղակի դա բախումները կանխելու լավագույն ձևն է եղել։ Եթե իրենք դա չանեն, Հայաստանը մեծապես կտուժի, անգամ այն դեպքում, եթե իշխանությունները ուժով ճնշեն այդ շարժումը։ Բնական է, որ իշխանությունների կողմից շարժումը ճնշելու միակ տարբերակը ուժն է, բայց դրանով իշխանությունը կկործանի Հայաստանը։ Վերջնական հաջողության հասնելու ընդդիմության հիմնական հնարավորությունը այս ամբողջը խաղաղ դաշտում պահելն է։ Ակնհայտ է, որ իշխանության մեջ գտնվող որոշ ուժեր անընդհատ սադրում են, և մենք տեսանք այդ իրավիճակը Մաշտոց-Թումանյան խաչմերուկում, որպեսզի ամեն ինչ տանեն բախման, ուժային լուծման, իսկ ուժային դաշտում իրենք ավելի ուժեղ են։ Այնպես որ պետք է տեսնենք, թե առաջիկա զարգացումները, հեղափոխական կոմիտե կոչեն, թե մեկ այլ անունով, շատ կարևոր է, թե ովքեր դրա մեջ ընդգրկված կլինեն։

Տեսակետ կա, որ անհնար է երկար ժամանակ կառավարական շենքեր շրջափակել, եթե չկա գործողությունների ծրագիր։ Արդյո՞ք երկար ժամանակ դեռ հնարավոր կլինի պահել թեժ և մարդաշատ հրապարակ։

Նախ ուզում եմ ասել, որ չափազանցվում է ծրագրի կարևորությունը, որ պետք է ծրագիր լինի հետագա բոլոր քայլերի մասին, լսեք, բայց արդյոք Սերժ Սարգսյանը ծրագրով է ընտրվել։ Կամ այսքան ժամանակ Սերժ Սարգսյանն այդքան ծրագրեր է ներկայացրել, ո՞րն է կյանքի կոչել Սերժ Սարգսյանը։ Այստեղ ընդդիմությունը մեկ խնդիր է դնում և կարծում եմ, ճիշտ խնդիր է՝ իշխանության վերադարձնելն է ժողովրդին, որովհետև չգիտես, թե ինչու իշխանությունը հայտարարում է, որ ուզում են բռնի իշխանությունը զավթել։ Նրանք չեն ուզում զավթել իշխանությունը, իրենք ուզում են իշխանությունը վերադարձնել ժողովրդին, որովհետև գործող Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ու վկայակոչել, որ ժողովուրդն իր քվեն տվել է ՀՀԿ-ին, սուտ է, որովհետև այդ 77 հոգին է իր քվեն տվել նրան։ Ես վստահ եմ, որ եթե քվեարկությունը փակ լիներ, այդ 77 պատգամավորի կեսն էլ իր քվեն չէր տա նրան։ Հիմա կարելի՞ է այսպես հաջողության հասնել, թե՞ ոչ. իհարկե դժվար է, բայց այլ ելք չկա։ Կամ պետք է փողոցներում խաղաղ ընդվզման շրջանակի մեջ գործեն՝ նվազագույնի հասցնելով բախումները, կամ նորից Սերժ Սարգսյանը իր թիկնազորի միջոցով, իսկ ոստիկանությունը նոր Սահմանադրությամբ այլևս իր թիկնազորն է, կճնշի բոլորին։

Ես չեմ հասկանում, թե ինչն է ստիպում հասարակ ոստիկաններին հանդես գալ ժողովրդի և սեփական հայրենիքի դեմ, որովհետև ակնհայտ է, որ իրենք պաշտպանում են ոչ թե հայրենիքը, այլ մեկ անձի։ Շարքային ոստիկանների 90 տոկոսն ընչազուրկ, վարկերի տակ ընկած մարդիկ են, որոնք ուղղակի գնացել իրենց ուժն են ծախում իշխանություններին, որ իրենց օրվա խնդիրը լուծեն։ Ես կոչ եմ անում շարքային ոստիկաններին չգնալ բախման։ Այստեղ ինձ համար ամենավտանգավորը ոստիկանությունը չէ, այլ սադրիչների խմբերը, այսպես կոչված՝ օլիգարխների մասնավոր բանակները՝ 200-500 հոգի, որոնք շահագրգռված են նման քայլերի գնալ։ Նրանք, ի տարբերություն ոստիկանության, շատ փողեր են ստանում։ Նրանք գիտեն, որ ՀՀԿ վերնախավը, այսինքն՝ Սերժի տեղակալները, նույն Սերժ Սարգսյանի՝ ծրարով ամեն ամիս 5 հազար դոլար փող են ստանում։ Նրանք գոնե իրենց ստացածի դիմաց են դուրս գալիս ժողովրդի դեմ, բա շարքային ոստիկանն ինչի՞ համար է դա անում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում