Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունները և միջոցներ ձեռնարկվել ինչպես ականատես անձանց, այնպես էլ՝ Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։  Տեսանյութերում պատկերված անձանցից 3-ը հայտնաբերվել են, անհատականացվել նրանց գործողությունները և ձերբակալվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կասկածյալներն ապրիլի 13-ից սկսած մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում  նախաձեռնած հավաքներին, երթերին, իսկ դեպքի օրը, գտնվելով Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, իրականացրել անկարգություններ, կոտրել հանրային գույքը, վնասել ոստիկանության մեքենաները։

Կասկածյալները հարցաքննվել են, նրանցից երկուսի մասնակցությամբ զննվել են տեսագրությունները, որի ժամանակ նկարագրել են իրենց գործողությունները՝ ուղղված հանրային գույքի ոչնչացմանը, որոնց հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։ Հակաիրավական վարքագիծ դրսևորած անձանց տարիքային խումբը, ըստ քրեական գործի տվյալների, տարբեր է՝ ներառելով ինչպես պատանիներին (18 տարեկան), այնպես էլ՝ չափահաս և միջին տարիքի տղամարդկանց (32 տարեկան), նրանցից ոմանք դեպքի օրը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2000 թ. ծնված Վ.Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ.Մուրադյանը և Զ.Բաղդատյանը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում