Քեյսի Վեսթերն համալսարանին կից ատամնաբուժական դպրոցի գիտնականները պարզել են, որ իբուպրոֆենը և այլ հակաբորբոքային դեղամիջոցներ ավելի լավ են օգնում ատամի ցավի ժամանակ, քան օփիոիդները: Այս մասին տեղեկացնում է MedicalXpress-ը:
Բժիշկները տարբեր դեղամիջոցների արդյունավետությանը և անվտանգությանը նվիրված հինգ հետազոտությունների հիման վրա պարզել են, որ թմրեցուցիչներ կարելի է օգտագործել միայն ծայրահեղ դեպքում, քանի որ դրանց մեծ չափաբաժինը կարող է վնաս հասցնել: Առողջապահության ազգային ինստիտուտի տվյաներով՝ ամեն օր ավելի քան 115 ամերիկացի մահանում է օփիումի չափաբաժնի գերազանցումից:
Հետազոտողների եզրակացության համաձայն՝ ամենաանվտանգ և արդյունավետ միջոցը ոչ ստերոիդ դեղամիջոցներն են ացետամինոֆենի հետ համատեղ կամ առանց դրա: Մեծերի համար լավագույն համադրությունը 400 մգ իբուպրոֆենը և 1000 մգ պարացետամոլն է: