Thursday, 18 04 2024
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված վեցերորդ համաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը երեկ գնահատել է որպես տարածաշրջանային մեծ ձեռքբերում և օրինակ մյուս երկրների համար։ Նա հույս է հայտնել, որ 2020 թվականին Հայաստանն առաջիններից մեկը կհասնի «90-90-90» թիրախներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ապրիլի 19-ին լիագումար նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հանդես է եկել «ՄԻԱՎ վարակի համաճարակին ազգային հակազդումը» զեկույցով։ Խոսելով վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման ոլորտում երկրում արձանագրված ձեռքբերումների մասին, նա ընդգծել է, որ բարելավվել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը, նվազել և կայունացել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը ռիսկային վարքագիծ ունեցող խմբերում, բուժումը հասանելի է ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին, ինչպես նաև կանխարգելման ծրագրեր են իրականացվում աշխատանքային միգրանտների շրջանում: Նաև ներկայացվել է, որ 2017 թվականից երկրում ներդրվել է «Բուժել բոլորին» ռազմավարությունը, 2016 թվականին ԱՀԿ-ն Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր է տրամադրել, 2001 թվականից ի վեր դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման, ինչպես նաև, ներհիվանդանոցային վարակման դեպքեր չեն արձանագրվել:

Սամվել Մարգարյանը նաև նշել է, որ Հայաստանում ստեղծվել և գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը նշված ձեռքբերումների ապահովման գործում բարձր են գնահատել միջազգային կառույցները, ինչի վկայությունը ՄԱԿ-ի պետական ծառայության ամենամյա մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում Կենտրոնի հաղթող ճանաչվելն ու պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելուն ուղղված ներդրման համար հավաստագրի արժանանալն է:

Նշված ձերքբերումներին հնարավոր չէր լինի հասնել առանց ՌԴ կառավարության և Գլոբալ հիմնադրամի կողմից դոնորական ֆինանսական աջակցության: Կարևորվել է նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությունը։

Սամվել Մարգարյանն անդրադարձել է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ՀՀ-ում առկա մարտահրավերներին, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, միգրացիոն գործոնի զգալի դերը համաճարակի զարգացման գործում, ինչպես նաև միջոցառումների ֆինանսավորման կայունության ապահովումը։

Նշենք, որ ՁԻԱՀ-ի Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նախորդ օրը հանդես է եկել «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ՌԴ աջակցության ծրագիրը» թեմայով զեկույցով: Նա, մասնավորապես, ներկայացրել է ծրագրի շրջանակում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում