Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Փողոցի և իշխանության համար պահանջվող առարկան

Միանգամայն հասկանալի են այն տեսակետները, որոնց հեղինակները պահանջում են կամ հույժ կարևոր են համարում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրության հանգուցալուծման երկխոսության տարբերակը: Ավելորդ է խոսել այն մասին, որ չպետք է կոտրել երիտասարդական եռանդը ու համարձակությունը, քաղաքացիական ակտիվությունը, չպետք է իրավիճակը հանգուցալուծել բախումով և Հայաստանի վրա գցել հերթական բիծը, իրավիճակը հետ գցել մի քանի տարով և այլն: Այն, ինչ չպետք է, այս օրերին կարծես թե բավականին հստակ է, բավականին կոնկրետ, նախորդ տարիների, այսպես ասած, փորձով ու տառապանքով «իմաստնացած»:

Սակայն երևի թե նույնքան կոնկրետ և առարկայական, տարիների փորձով նույնքան իմաստնացածության վրա պետք է կառուցված լինեն երկխոսության մասին դատողությունները, որպեսզի դրանք վերացական կոչերի փոխարեն՝ ունենան իրավիճակի վրա շոշափելի ազդեցություն, որը կողմերին կդնի որոշակի պատասխանատվության առաջ, այդ կոչերի հանդեպ անտարբեր չլինելու պատասխանատվության առաջ:

Առայժմ, մինչդեռ, երկխոսության կոչերը հիշեցնում են բարի ցանկություն ու կենաց՝ առանց առարկայության, առանց կոնկրետության: Ինչ խոսք, ոչ բոլորն է, որ պարտավոր են կոչերը առարկայացնել, ի վերջո՝ հանրային մի շարք շերտեր ուղղակի կարող են ունենալ այդպիսի ցանկություն, որն արդեն քաղաքական պրոդուկտի պետք է վերածեն այն սուբյեկտները, որոնք անմիջականորեն ներգրավված են քաղաքական գործընթացի մեջ՝ մասնակցային կամ փորձագիտական կարգավիճակով:

Այստեղ է ահա, որ ներկայումս կա երևի թե մի կարևոր հրամայական՝ բարի ցանկություններից բացի: Այն է՝ ձևավորել երկխոսության առարկան, բովանդակությունը, եթե կողմերն իրենք բավականին կարծր են իրենց դիրքորոշումներում: Իհարկե, չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը չի տեսնում դրա կարիքը, համոզված են իրենց հաջողության հարցում, կամ գուցե մեկը համոզված է իր ամենակարողության հարցում և չի տեսնում թույլի հետ երկխոսելու անհրաժեշտություն՝ սպասելով նրա ինքնաչեզոքացմանը կամ մաշվելուն:

Այդ տարբերակները կարող են բազմաթիվ լինել, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Հայաստանում ներկայիս ստեղծված վիճակը ինքնին մի հերթական դրսևորում է, որի պատճառները շատ ավելի խորքում են, և ըստ այդմ՝ դրանք պարբերաբար հանգեցնում են այսօրինակ սրացումների:

Հետևաբար ինքնին երկխոսության խնդիրը Հայաստանում հրատապ է միշտ, անգամ երբ չկա փողոց-իշխանություն կամ հրապարակ-իշխանություն սուր դիմակայություն: Հրատապ է երկխոսության առարկա ձևակերպելու, բովանդակություն մշակելու, հենք ապահովելու խնդիրը, որովհետև կա ոչ ստանդարտ իրավիճակ՝ Հայաստանում չկա ընտրական մեխանիզմ, որը թույլ է տալիս իշխանափոխություն, որը տալիս է դրա իրապես ազատ հնարավորություն: Ի վերջո՝ ամեն ինչ սկսվում է հենց այդտեղից, ու ըստ այդմ՝ երկխոսությունը ֆորմալ առումով քաղաքակիրթ և բարեհունչ հասկացություն լինելով հանդերձ, չի դառնում քաղաքական գործիք կամ մեխանիզմ, որովհետև ստանդարտի մեջ է ոչ ստանդարտ իրավիճակում:

Պահանջվում է կա՛մ իրավիճակի ստանդարտացում, ինչը չափազանց բարդ է և գրեթե անհնար գործնականում, համենայնդեպս կարճ կամ միջնաժամկետ հեռանկարում, կա՛մ պահանջվում է ստանդարտ երկխոսություն հասկացության ոչ ստանդարտ բովանդակության ապահովում, ոչ ստանդարտ բովանդակությամբ կոնկրետացում և առարկայացում: Հակառակ դեպքում Հայաստանը պարբերաբար կանգնելու է այսպիսի իրավիճակների առաջ, և եթե անգամ դրանք հաղթահարվեն երկխոսությամբ, այդ երկխոսությունն իր մեջ չի պարունակելու որևէ հեռանկարային լուծում և լինելու է ընդամենը «ցավազրկող»՝ թեկուզ առանց «ռեցեպտի»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում