ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ մեկ ամիս առաջ ամերիկացի և ռուս զինվորականների միջև կոշտ առճակատում է եղել Սիրիայում: Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ գրում է lenta.ru-ն:
«Մենք արդեն ինչ-որ ժամանակ առաջ այդ մասին ասել ենք, շատ կոշտ առճակատում Սիրիայում վերջերս՝ մեկ ամիս առաջ մեր զինվորների և ռուսների միջև: Շատ մարդիկ են զոհվել, և դա շատ տխուր է»,- ասել է ԱՄՆ նախագահը: