ԱՄՆ Միչիգանի նահանգում համասեռամոլ զույգը բողոքել է խտրականությունից, այն բանի համար, որ բժիշկը հրաժարվել է ընդունել իրենց նորածին դստերը:
Քրիստա և Ջեյմի Կոնտրերաս լեսբիական ընտանեկան զույգը պատմել է, որ երեք տարի առաջ իրենց 6 օրական երեխային հրաժարվել է զննել մանկաբույժը:
«Այդ ժամանակ մեզ մյուս բժիշկը մոտեցավ և ասաց. «Ձեր բժիշկն աղոթեց ձեզ համար և որոշեց, որ չի զննի ձեր երեխային»,- պատմել է Քրիստան:
Ավելի վաղ ABC-ին տված հարցազրույցում կանայք ասել են, որ իրենց պատմությանը ոչ ոք չի հավատացել: «Մենք պատմում էինք մարդկանց, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, բայց նրանք չէին հավատում և ասում էին, որ դա հնարավոր չէ, անօրինական է»,- ասել է Ջեյմին: «Բայց մենք ստուգեցինք, և պարզվեց, որ բժշկի գործողությունները բացարձակ օրինական են եղել»:
Ներկա պահին ԱՄՆ-ի միայն 19 նահանգներում և Կոլումբիայի շրջանում է օրենսդրությամբ արգելված ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց նկատմամբ խտրականությունը: