Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանում գրանցվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 1,8 մլն դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 31 իրավախախտում, 20-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել1.450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.885.726 ՀՀ դրամ:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

 

Արձանագրվել է իրավախախտման 18 դեպք: 

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.587.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Երևան՝  ապօրինի ծառահատման 1 դեպքով (թթենի՝ 10սմ տրամագծով ճյուղ) հարուցվել է վարչական վարույթ, որն ընթացքում է:

Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղնի)՝ հաշվարկվել է 112.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (բոխի՝ 84 սմ տրամագծով)՝ հաշվարկվել է 55.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հայտնաբերված 12.7մպահեստավորված փայտանյութի առնչությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն, որի հետագա ընթացքը պարզելու նպատակով  հանձնվել է ոստիկանության Սիսիանի բաժին։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 բարդի, 1 հաճարենի)՝ հաշվարկվել է 262.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (11.17 խմ փայտանյութ)  265.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 բարդի, 1 հացենի, 1 բալենու և ակացիայի 4 ճյուղ)՝ հաշվարկվել է 136.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք՝ 5.6 խմ փայտանյութի 1 դեպքով հաշվարկվել է 145.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, իսկ 2 խմ փայտանյութի 1 դեպքով գործն ընթացքի մեջ է։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 հաճարենի)՝ հաշվարկվել է 576.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (4.7 խմ փայտանյութ)՝ 34.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Երևան՝ առանց ՍԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների  տեղաբաշխման,  հողերի օգտագործման և  պահպանման ոլորտ 

Արձանագրվել է իրավախախատման 5 դեպք։

 

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 297.786  ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել ՝ 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։    

   Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 Արագածոտն՝  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Թափոնների ապօրինի տեղադրման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք՝ հաշվարկվել է 297.786 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  150. 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և  վարչական  վիճակագրական տարեկան  հաշվետվությունները  սահմանված ժամկետում չներկայացնելու համար

 

Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք:

 

Սյունիք՝ 2 տնտեսվարողի նկատմամբ (տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար) նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը 250.000 ՀՀ դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում