Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Նիկոլ Փաշինյանը ծրագիր չունի. որ իշխանությունը չգնաց զիջումների, ի՞նչ են անելու. Գագիկ Մելքոնյան

«Ազատամարտիկների դաշինքը» ողջունում է վերջին օրերին տեղի ունեցող ժողովրդի, հատկապես երիտասարդության կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերն ու մեր այսօրվա իրականության համար քաղաքացիական աննախադեպ ակտիվության դրսևորումները։ Այդ մասին ասվում է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև կոչ է արվում իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից։ «Մեր զորակցությունն ենք հայտնում իր արժանապատիվ ապագայի և իրապես ժողովրդավար, ինքնիշխան պետություն ունենալու համար պայքարող մեր երիտասարդությանը»։
«Առաջին լրատվական»-ը «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանից փորձեց պարզել՝ այս հաղորդագրությունը նշանակում է, որ դաշինքը միանո՞ւմ է պայքարին։

-Ինչ-որ ասված է հայտարարության մեջ, դա է։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու։

-Պարոն Մելքոնյան, Դուք ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էիք, որ ես անձամբ չեք միանալու այս պայքարին, քանի որ «անիմաստ բաներ են անում, ևս մեկ անգամ ժողովրդին ոտքի են հանում ու սառը ջուր լցնում գլխներին»: Դրանից բացի՝ նշել էինք, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարին չեք միանա, քանի որ նրանից լավ ԼՂ հիմնահարցին ոչ ոք չի տիրապետում։ Հիմա փոխե՞լ եք Ձեր մոտեցումը։

-Այդ մասով ես ինչ ասել եմ, վերաբերել է Ղարաբաղի հարցին։ Այո, հիմա էլ եմ ասում, եթե կա մեկը, որ Ղարաբաղի հարցին Սերժ Սարգսյանի պես լավ տիրապետում է, տվեք նրա անունը։ Կա՞ էդ մարդը։ Ներկայիս իշխանության մեջ Սերժ Սարգսյանը միակ մարդն է, որ լավագույնս տիրապետում է խնդրին, ծանոթ է ամեն ինչին։

Այսինքն՝ այնպես չէ, որ Դուք առհասարակ դեմ եք Սերժ Սարգսյանի դեմ պայքարին և նրան ՀՀԿ-ականների պես անփոխարինելի եք համարում։

-Ես վարչապետի թեմայով չեմ խոսել։ Ինձ հարցը եղել է Արցախի մասով, ես էլ Արցախի մասով եմ ասել, որ նա լավագույնն է։ Բայց հիմա էլ պնդում եմ, որ անփոխարինելի մարդ չկա։

Պարոն Մելքոնյան, բայց հիմա արդեն 6-րդ օրն է փողոցում ծավալվող գործողությունները Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ են։ Դուք միանո՞ւմ եք այդ պայքարին, այդ ընդվզմանը։

-Անձամբ ես իմ անունից ասում եմ, որ մինչև ես չիմանամ, թե ինչ է արվում, ինչ ծրագիր կա, ես քայլ չեմ անի։ Էդ մարդը պետք է գա, ներկայացնի ծրագիրը, ասի՝ այ էսպիսի ծրագիր ունեմ։ Մենք մեր ժողովրդի կողքին ենք, բայց պետք է նաև հասկանանք, թե նա ժողովրդին դեպի ուր է տանում։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղ անհնազանդության միջոցով, կառավարական շենքեր շրջափակելով, նրանց աշխատանքը կաթվածահար անելով հասնել նրան, որ այդ ճնշման ալիքի տակ իշխանությունը գնա զիջումների։ Սա հստակ ծրագիր չե՞ք համարում։

-Ոչ։ Դա ծրագիր չէ։ Որ իշխանությունը չգնաց զիջումների, ինչ են անելու։ Ինչ ենք մենք անելու։

Ձեր կարծիքով՝ չունի՞ Փաշինյանը հաջորդ քայլ։

-Իրենից հարցրեք։ Նա ծրագիր մշակողը։

-Պարոն Մելքոնյան, ամեն դեպքում Դուք ողջունո՞ւմ եք այս ընդվզումը։ Բոլորն արձանագրում են, որ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է։ Ոտքի է կանգնել երիտասարդությունը, ուսանողությունը, որն առաջին անգամ քաղաքական պահանջ է դնում։

-Իհարկե։ Առաջին անգամ է, որ երիտասարդությունն է հիմնականում ոտքի կանգնել։ Ապագան երիտասարդներինն է։ Իրենք պետք է որոշեն՝ ինչ պետք է լինի։ Մենք էլ երիտասարդների կողքին կանգնած ենք, մենք խնդիր չունենք։

Իսկ իշխանությունների կողմից ուժի կիրառման հավանականություն կա՞, Ձեր կարծիքով։ Ի՞նչ եք անելու, եթե ուժ կիրառվի խաղաղ անհնազանդության մասնակիցների նկատմամբ։

-Մենք մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասել ենք։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում