Նիկոլ Փաշինյանը նախարարության աշխատակիցներին տեղեկացրեց, որ իրենց ճանապարհը փակել են՝ ի նշան բողոքի Հայաստանի ադրբեջանացման, որ իրականացնում են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն. «Մենք ձեզ կոչ ենք անում չգնալ աշխատանքի, որպեսզի Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իմանան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կանգնած են ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման»:
Նա նույն կոչով դիմեց նաև ոստիկաններին. «Նայեք՝ ինչ է արվում Հայաստանում. փորձ է արվում Հայաստանի Հանրապետությունը սեփականաշնորհել մեկ ընտանիքի՝ Սերժ Սարգսյանի ընտանիքին: Մենք շարունակելու ենք սրա դեմ պայքարել, իսկ եթե դուք համարում եք, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի սեփականությունն է՝ դուք էլ պայքարեք մեր դեմ»:
Վալերի Օսիպյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ինձ թվում է՝ ձեր ակցիան կայացել է, և կարելի է արդեն ուրիշ քայլերի դիմել, այստեղից գնալ և չխանգարել»: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարոն Օսիպյան, էս ընթացքում էնքան քայլ ենք արել, որ, ճիշտն ասած, ուզում ենք մի քիչ էլ կանգնել»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: