Լրագրողներին հայտնի է դարձել Դոնալդ Թրամփի ևս մեկ սիրավեպի մասին, գրում է Daily Mail-ը։
Այս անգամ հայտնի է դարձել ԱՄՆ նախագահի և նախկին մոդել Բարբարա Մուրի սիրավեպի մասին՝ 25 տարի առաջ։
Միլիարդատիրոջ հետ նա ծանոթացել է Turmps Cstle Casino-ում, 1993-ի մարտին։ Այդ ժամանակ Թրամփն ամուսնացած էր Մարլա Մեյփլսի հետ, որը հղի էր։ Շուտով ծնվել է նրանց դուստրը՝ Թիֆանին։
Թրամփը Մուրին հանդիպել է վերջինի նկարի՝ PlayBoy-ի շապիկին հայտնվելուց երեք ամիս անց։
Մուրը խոստովանում է, որ Դոնալդ Թրամփը «հիանալի սիրեկան» և իսկական «ջենթլմեն» էր։
Զույգը ժամանակ է անցկացրել Թրամփի Մար ա Լագոյում գտնվող առանձանատանը։ Մուրը բաց չի թողել այդ հրաշալի առանձնատան գրեթե յուրաքանչյուր սենյակում լուսանկարվելու հնարավորությունը։
Մուրի խոսքով՝ մեծահարուստ լինելով հանդերձ՝ Դոնալդ Թրամփը «սովորական մարդ է»։ Կինը Թրամփին ջերմորեն է հիշում։