Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

ՀԱԿ-ի հայտարարությունը աջակցություն էր այս շարժմանը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը:

-Պարոն Մալխասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ծավալվող իրադարձությունները, հանրության, հատկապես երիտասարդության համախմբումը։ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է ուղղել իշխանություններին գործել բացառապես օրենքի շրջանակներում։ ՀԱԿ-ը, սակայն, չի խոսում իր հնարավոր մասնակցության և Նիկոլ Փաշինյանի շարժման հետ հետագա համագործակցության հնարավորության մասին։

-Շատ լավ եմ գնահատում այս համախմբումը։ Ես միշտ ասել եմ, որ մի օր մեր ժողովուրդը պետք է իր ցասումն արտահայտի։ Մենք այն ժողովուրդն ենք, որ Աստված մեզ մեկ դարում երկու անգամ հնարավորություն է տվել անկախություն ունենալու, շատ ու շատ ազգեր և ժողովուրդներ դարերով պայքարում են, բայց մենք մեկ հարյուրամյակում երկու անգամ հնարավորություն ենք ունեցել, և ես չեմ կարծում, որ մենք չպետք է այդ անկախությունն արժանապատվորեն տանենք։ Ես այս օրերին տեսա արժանապատիվ մարդուն, հային, քաղաքացուն, որն իր իրավունքների համար պայքարում է։

-Ի վերջո, մինչև ո՞ւր կհասնի այս պայքարը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Ես լավատես եմ, գիտեմ, որ մի օր մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին կնվաճի արժանապատիվ ապրելու իրավունքը։ Իսկ թե ո՞ւր կհասնի, ուշ թե շուտ, գուցե դժվարությամբ, գուցե տևական, բայց կհասնի իր հանգրվանին։ 88-ից սկսվել է շարժումը, 2008-ին շարունակվել է, և հիմա էլ շարունակվում է։

Կարևոր է՝ մեր ժողովուրդն իր արժանապատիվ ապրելու իրավունքը կարողանա վերգտնել, երկիրը դառնա ժողովրդավարական, քանի որ ժողովուրդը ինքը իր ձեռքով ձևավորի իշխանություն, մասնակից դառնա այդ պրոցեսներին, օտար չզգա իրեն, որ թողնի հեռանա իր երկրից։ Ես չեմ ուզի, որ մեր ժողովուրդը ևս մեկ անգամ հուսախաբ լինի, և հաջորդ արտագաղթի ալիքը բարձրանա։ Ինձ համար սրանք են կարևոր։ Եվ ցանկացած հայ մարդու համար, կարծում եմ, սա շատ կարևոր է։ Լսում եմ երիտասարդներին, ուրախանում եմ, որ ասում են՝ ես ոչ մեկը չունեմ, եկել եմ դրսից, պայքարում եմ, որ մերոնք վերադառնան, և ես այստեղ մենակ չլինեմ։ Եվ այսպիսի մտածողությունը պետք է համատարած լինի, մարդիկ պետք է մտածեն, որ ուր էլ ուզում են գնան, իրենց հայրենիքը Հայաստանն է և այստեղ պետք է պայքարել, որ Հայաստանում իրավիճակ փոխվի, և պետք է հաղթի այս մտածելակերպը, որ նա չմտածի թողնել-հեռանալ այնտեղ, որտեղ հեշտ ապրելու ձև կա։ Ժողովուրդը ինքը պետք է կարողանա ձևավորել իշխանություն, ոչ թե անհասկանալի ՀՀԿ-ականները, որ չգիտեմ, թե ինչպես են պատկերացնում։

Փաստորեն, Դուք ներկա լինում եք, աջակցում եք․․․

-Հիմնականում ակտիվ են երիտասարդները, շարժիչ ուժը ուսանողությունն է։ Իսկ ես առողջական խնդիրներ ունեմ, չունեմ հնարավորություն մասնակցելու, այնուամենայնիվ, հետևում ենք, ողջունելի է այս ամենը։

-Պարոն Մալխասյան, հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ը ոչ թե հայտարարությամբ, այլ մասնակցի և համագործակցի Նիկոլ Փաշինյանի շարժման հետ։

-Ես կարող եմ իմ փոխարեն պատասխանել։ Կոնկրետ արդեն այս հայտարարությամբ ՀԱԿ-ը լուրջ հայտարարություն արեց, և այս հայտարարությունը աջակցություն է այս շարժմանը։ Սա համաժողովրդական շարժում է, և եթե ոստիկանությունը բիրտ ուժ կիրառի, այդ դեպքում արդեն բոլորը դուրս կգան։ Եվ հիմնականում ժողովրդի ըմբոստությունը, ցասումը գալիս է այդտեղից։ Եթե նման դեպքեր շատ լինեն, ապա դրանք ավելի կըմբոստացնեն ժողովրդին և կարագացնեն գործընթացը։ Եվ այդ դեպքում բոլորն իրենց աջակցությունը կցանկանան բերել շարժմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում