«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկած «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները չեն հրավիրվել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առիթով կազմակերպված խնջույքին: Դրան մասնակցել են միայն ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները սկսել են մտածել, որ իրենց ինքնազոհաբերումը արժանի չգնահատվեց, և եթե իրենց չեն թողնում իշխանության սեղանից մի երկու կտոր խորոված ուտել, ապա չեն թողնի, որ իշխանության կերակրատաշտի գոնե կռճոնները քերեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN-ի