Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում արտակարգ դրությունը երեք ամսով երկարաձգելու կառավարության որոշումը, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Գործող արտակարգ դրության ժամկետն ավարտվում է ապրիլի 19-ին։
Թուրքիայում 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են 6 անգամ։ Այդ ժամանակ Թուրքիայի առնվազն 240 քաղաքացի է զոհվել։ Ավելի քան 50 հազար մարդ ձերբակալվել է, իսկ շուրջ 150 հազար պետական աշխատողի հեռացրել են աշխատանքից։