Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Ինչ պայմանավորվածություն է փոխել փողոցը իշխանության միջանցքներում

Փողոցում մարում է հերթական շարժո՞ւմը, թե՞ մեկնարկում է նոր քաղաքական գործընթաց, որն էլ կլինի հերթական շարժման առանցքային տարբերությունը նախորդներից, որոնք գործնականում չվերածվեցին ավելի կայուն և հեռանկարային քաղաքական նախագծերի, գաղափարախոսության, ծրագրերի, հայեցակարգերի: Այդ հարցը բաց է, թեև դատելով փողոցում ծավալվող իրողություններից՝ հենց դա է դառնում, այսպես ասած, առարկայականներից, արդիականներից մեկը այն գործընթացի առնչությամբ, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը:

Ակնհայտ է, որ նախաձեռնության, այսպես ասած, տարերային, փողոցային, հրապարակային մասը սպառված է: Իհարկե, տեսականում երբեք պետք չէ բացառել որևէ գործոնի շնորհիվ որևէ բեկում, և այդ իմաստով դժվար է ասել՝ ունի՞ Փաշինյանը պահած որևէ խաղաքարտ՝ փողոցային, հրապարակային փուլին նոր շունչ հաղորդելու համար, կամ որքանով երկար կլինի այդ շունչը և արդյո՞ք միջնաժամկետում չի բերի հակառակ էֆեկտի: Առավել ևս, որ իրավիճակը կախված է, իհարկե, ոչ միայն Փաշինյանի, այլ նաև իշխանության քայլերից: Ընդ որում՝ իշխանությունն առայժմ կարծես թե բավական պասիվ է և զբաղված է իր, այսպես ասած, ձևավորման գործընթացով:

Այդ իմաստով հետաքրքիր է նաև, թե իշխանության ձևավորման գործընթացի վրա ինչքանո՞վ է ազդեցություն թողնում այն, ինչ կատարվում է փողոցում, այն իշխանությունը, որ հաստատել է Նիկոլ Փաշինյանն առնվազն որոշակի սահմաններում և տրամաբանությամբ:

Նախօրեին նշանակվել են երեք փոխվարչապետները՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյան, փոխվարչապետներ Վաչե Գաբրիելյան, որը մինչ այդ էլ ուներ տվյալ կարգավիճակը, և նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ավելի շուտ նախկին նախագահ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: Իրենց պաշտոններում են մնացել արտաքին գործերի և պաշտպանության նախարարները՝ Էդվարդ Նալբանդյանն ու Վիգեն Սարգսյանը:

Մեծ հաշվով, մամուլն այս նշանակումների կամ վերանշանակումների մասին գրում էր դեռ ամիսներ առաջ, և այդ իմաստով կոնկրետ նշանակումների հարցում դժվար է նշմարել փողոցում տեղի ունեցողի ազդեցություն: Առավել ևս, որ հայտարարվել է բավական բաց տեքստով՝ կոնֆիգուրացիան պահպանվելու է, ինչը նշանակում է, որ չեն լինելու այնպիսի փոփոխություններ, որոնք կենթադրեն քաղաքական դասավորության և հարաբերակցության փոփոխություն: Իսկ երեք փոխվարչապետներն ու արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները այն պաշտոններն են, որոնք կազմում են կոնֆիգուրացիան:

Մյուս կողմից՝ նշանակումները ինքնին ենթադրում են նաև պայմանավորվածություններ, և այդ տեսանկյունից դժվար է ասել, թե ինչքանով են դրսի իրողությունները ազդել այդ ներքին պայմանավորվածությունների վրա, ինչ պայմաններ է թելադրել Սերժ Սարգսյանը, կամ ինչ պայմաններ են նրան թելադրվել, ինչ պայմաններ են կողմերը մերժել՝ եթե նախկինում դա չէին կարող անել և այլն: Իր հերթին, իհարկե, նույն ազդեցության հարցն առկա է փողոցի մասով՝ ինչքանով է փողոցում տեղի ունեցողի վրա ազդում իշխանության ձևավորման փուլը և ոչ միայն դրա հանդեպ իշխանության առերևույթ քայլերի մասով, այլ նաև հնարավոր կուլիսային գործողությունների:

Այսինքն՝ խոսքը հնարավոր փոխազդեցության մասին է, ինչն, ի դեպ, ամենևին դավադրության տեսության շարքից չէ, այլ քաղաքականության համար միանգամայն օրգանական երևույթների, որոնց հնարավոր տարբերակները պարզապես անհրաժեշտ է դիտարկել, իրադարձությունների հետագա ընթացքի հավանականության մասին պատկերացումների, հետագա ընթացքի գնահատման և ընկալման առավել ճշգրիտ աստիճան ապահովելու տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում