Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցներին էր միացել դերասան Հովհաննես Ազոյանը։
Դերասանն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բարձրացավ ամբիոն և ողջունեց հավաքված բազմությանը։ Հովհաննես Ազոյանը, սակայն, որևէ կոչ չարեց, միայն ողջագուրվեց Նիկոլ Փաշինյանի հետ։