22-ամյա մոդել Բելլա Հադիդը, ում նախօրեին նկատել էին համբուրվելիս իր նախկին ընկերոջ հետ, Coachella փառատոնի ժամանակ, որոշել է շեղել օգտատերերի ուշադրությունը իր անձնական կյանքից և առանց կրծկալի լուսանկար է հրապարակել լողավազանի մոտ,– հաղորդում է Daily Mail-ը։
Փորձը միայն մասամբ է հաջողվել. մեկնաբանություններում Բելլային կրկին հիշեցրել են իր անհաջող սիրավեպի մասին։
Նշենք, որ Բելլա Հադիդի անձնական կյանքի նկատմամբ սևեռուն հետաքրքրությունը չի խանգարել բաժանորդներին ավելի քան կես միլիոն լայք դնել լուսանկարին՝ մի քանի ժամվա ընթացքում։