Ոստիկանները վիետնամական Դակնոնգ քաղաքում ընտանեկան արտադրամաս են հայտնաբերել, որը զբաղվել է սուրճի արտադրությամբ՝ օգտագործելով հին ալկալիական մարտկոցների միջի սև փոշին։
Արտադրամասի տիրուհու խոսքերով՝ «կեղտոտ» սուրճը ստացել են մանրացված սուրճի հատիկները այլ նյութերի հետ խառնելով՝ ներառյալ կեղտն ու փոշին։ Մարտկոցների փոշին օգտագործվել է՝ ստացված խառնուրդը ներկելու համար։
Կինը խոստովանել է, որ իր արտադրամասը գոյություն ունի արդեն տարիներ շարունակ, 2018 թվականի սկզբից մինչ օրս ձեռնարկությունը իր արտադրանքի ավելի քան երեք տոննա է մատակարարել շուկա։
Քիմիկոսների խոսքերով՝ մարտկոցների սև փոշին, որը իրականում մանգանի երկօքսիդ է, կարող է սուր թունավորման պատճառ դառնալ։