Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պետք չէ փորձել փոքր պետություններին ծնկի բերել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
«Մի փորձեք փոքր պետություններին ծնկի բերել և մեզ ուղղորդել այստեղ-այնտեղ: Մեզ հնարավորություն տվեք որոշելու, թե ում հետ լինենք և ինչպես վարվենք: Ես ողջունում եմ Մոլդովայի նախագահի բանաձևը. մենք պետք է տեսնենք միայն լավ բաները և՛ այստեղ, և՛ այնտեղ», – ասել է Լուկաշենկան:
Նա նաև ավելացրել է, որ Բելառուսը և Մոլդովան «համագործակցության համար փակ թեմաներ չունեն»: