Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Էրդողանը ժամացույցի սլաքներն առաջ բերեց մեկուկես տարով

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություն անցկացնելու որոշման մասին, որը տեղի կունենա հունիսի 24-ին: Էրդողանը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել լիարժեք նախագահական կառավարման: Թուրքիայի նախագահի հերթական ընտրությունը նշանակված էր 2019 թ-ի նոյեմբերին, իսկ սա նշանակում է, որ Էրդողանն ընտրական գործընթացն առաջ է բերել միանգամից մեկուկես տարով:

Էրդողանի որոշումը որքան անակնկալ էր, նույնքան էլ կանխատեսելի էր, որովհետև առնվազն վերջին օրերին Թուրքիայի նախագահի թիմակիցները հանրային տրամադրությունները նախապատրաստում էին նման շրջադարձի համար:

Իհարկե, Էրդողանի նշած ֆորմալ մոտիվն արժանահավատ չէ, որովհետև դե ֆակտո ուժեղ նախագահական իշխանություն Թուրքիայում կա նաև այսօր. ամբողջ իշխանությունը կենտրոնացված է Էրդողանի ձեռքերում:

Արտաքուստ գուցե նմանություններ կան ընտրություններն առաջ բերելու Ալիևի և Էրդողանի որոշումների միջև, սակայն անիմաստ է դրանց միջև ուղղակի կապ, առավել ևս պայմանավորվածություն տեսնելը: Եթե նույնիսկ եղբայրական երկու պետությունների նախագահների որոշումները ենթակա են միասնական տրամաբանության, ապա դա աշխարհում ուժեղացող քաոսի միտումներն են և դրանց դիմակայելու ցանկությունը, որը որպես մոտիվացիա, կարող է նույնը լինել թե՛ Էրդողանի և թե՛ Ալիևի մոտ: Համաշխարհային թրենդը տարբեր երկրների առաջնորդների ստիպում է արագացնել ընտրական ցիկլերը` կանխատեսելով կանխատեսվող նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Կոնկրետ Էրդողանի որոշման հիմքում կարող են լինել ներքին և արտաքին քաղաքական լուրջ մոտիվներ, որոնք ստիպում են ժամանակից շուտ, այսպես կոչված՝ խմբագրել սեփական իշխանությունը:

Անցած տարի Էրդողանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են 2019-ի նոյեմբերից անցում նախագահական ուժեղ կառավարման: Դա, ըստ էության, հանրաքվե էր Էրդողանի վստահության հարցով: Թուրքիայի նախագահի ներկայացրած փոփոխություններն ընդունվեցին, բայց հանրաքվեն բացահայտեց Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների գրեթե հավասար բանակ: Սա լուրջ ազդանշան էր Էրդողանի համար, որովհետև եթե բողոքական զանգվածը, այսպես ասած, գտնի իր թեկնածուին, ապա Էրդողանը մեկուկես տարի հետո կարող էր լուրջ մրցակից ունենալ նախագահական ընտրություններում: Թուրքական վերնախավում ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, որ Էրդողանի դեմ 2019-ի նոյեմբերին մտադիր է առաջադրվել նրա երբեմնի զինակիցը` երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ըստ երևույթին, Էրդողանը մեկուկես տարի առաջ է բերել ընտրությունները, որպեսզի ընդդիմադիր էլեկտորատը կոնսոլիդացվելու, ուժեղ թեկնածու առաջադրելու հնարավորություն չունենա:

Իհարկե, Էրդողանը կարող էր ունենալ արտահերթ ընտրություններ նշանակելու արտաքին քաղաքական շարժառիթներ ևս. Թուրքիան այսօր ճգնաժամային հարաբերություններ ունի համաշխարհային գրեթե բոլոր ուժային կենտրոնների, իր հարևանների հետ: Նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք արտաքուստ ռազմավարական են թվում, իրենց խորքում ունեն լատենտ լարվածություն, շահերի բախում, որը պարբերաբար դրսևորվում է հատկապես սիրիական խնդրում: Արտաքին քաղաքականության առումով Թուրքիան ըստ էության գտնվում է պատային իրավիճակում, ինչը ենթադրում է որոշակի կտրուկ քայլեր Էրդողանի կողմից: Ենթադրաբար` Թուրքիայի գործող նախագահը մտադիր է որոշակի շրջադարձային որոշումներից առաջ իրեն ապահովագրել ներքին և արտաքին մարտահրավերներից:

Մյուս կողմից` ընտրական գործընթացին վերաբերող մանիպուլյատիվ որոշումները ավտորիտար առաջնորդներին բնորոշ ձեռագիր է, և հաճախ դժվար է տեսանելի մոտիվներ փնտրել գործընթացում, որտեղ ստվերային զարգացումներն ավելի մեծ տեղ ունեն:

Թուրքիայի քաղաքական օրակարգում հայկական հարցն այս պահին ըստ էության բացակայում է ու պետք չէ ակնկալել, որ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է օրակարգ հետ բերել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում