Իտալական ֆիրման ինքնաթիռների համար կանգնատեղերի դիզայն է մշակել՝ գրում է The Telegraph-ը: Հայտնի է, որ այդ նախագծի աշխատանքները մեկնարկել են 2010թ.-ից: Կատարելագործված մոդելը ցուցադրվել է Համբուրգի Aircraft Interiors Expo-ում:
Արտադրողները նշել են, որ այդ «բազկաթոռները» հնարավորություն կընձեռեն ուղևորատարությունը 20 տոկոսով ավելացնելու:
Նման «կանգնաթոռները» կհետաքրքրեն կարճ չվերթներ իրականացնող ավիաընկերություններին: