Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Փաշինյանը տեխնիկապես գրագետ է գործում. եթե Երևանի մեծ մասը դուրս գա փողոց, իշխանափոխություն կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք եք տեսնում։

Ելքերը երեքն են։ Առաջինը ուժային լուծումն է, երբ իշխանությունը ուժ կկիրառի և կցրի ամեն ինչ։ Երկրորդը՝ երբ շարժումը կարող է ինքն իրեն մարել, ինչպես նախկինում է եղել Հայաստանում։ Եվ երրորդը՝ երբ տեսականորեն շարժումը մեծանա ու տեղի ունենա իշխանափոխություն։ Պարզ սցենարներ են, որոնք իրենցից որևէ նորություն չեն ներկայացնում։

-Այն քայլերը, որ մինչ այս իրականացրել է Փաշինյանը, ձեզ ի՞նչ է հուշում ՝շարժումը կմարի՞, թե՞ հաջողության կհասնի։

Կարևոր չեն քայլերը, կարևոր չէ անգամ լիդերի հանգամանքը, որովհետև մարդիկ փողոց են դուրս եկել կոնկրետ գաղափարի շուրջ, և Նիկոլ Փաշինյանը տեխնիկապես բավական գրագետ է գործում։ Ամենակարևորն այստեղ հասարակության պատրաստվածությունն է, ու արդյոք պատրաստ է ամբողջ հասարակությունը դուրս գալ փողոց։ Եթե ողջ հասարակությունը կամ դրա զգալի մասը դուրս գա փողոց, կամ գոնե Երևանի մեծ մասը դուրս գա՝ Հայաստանում իշխանափոխություն կլինի։ Իսկ եթե մարդիկ պատրաստ չեն ու շարունակելու են հետևել ուղիղ եթերով՝ ապա շարժումը կամ կմարի կամ կլինի ուժային լուծում։

-Կա նաև այսպիսի տեսակետ՝ մինչև ոստիկանությունը չանցնի ժողովրդի կողմը, իշխանափոխություն տեղի չի ունենա, որովհետև ոստիկանական ուժերի քանակը միշտ գերազանցում է։

Իհարկե դա այդպես է, բայց ոստիկանությունը երբեք չի անցնի հանրության կողմը մինչև չտեսնի, որ հակառակ կողմում քանակապես ավելի շատ մարդ է կանգնած։ Կարծում եմ՝ շատերն են տեսել «Աշոտի հայտնի միջադեպը», քաղաքացիներից մեկը ոստիկանական շարքերում տեսնում է իր բակի ընկերոջը և ասում, որ իրենց հետ է նրա տատիկը, ընտանիքը։ Սա աշխատող բան է բոլոր երկրներում՝ կա մի պահ, երբ ոստիկանությունն ու բանակը դադարում են ենթարկվել հրամանների, և նման դեպքում երկրներում տեղի են ունենում հեղափոխություններ կամ հեղաշրջումներ։ Հայաստանում դա կարող է տեղի ունենալ միայն այն պարագայում, երբ ժողովրդական լայն զանգվածներ դուրս գան փողոց։ Եթե 200.000 մարդ դուրս գա փողոց՝ ես ենթադրում եմ, որ այդ պրոցեսը կդառնա անխուսափելի։

-Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր թավշյա հեղափոխություն իրականացնելու, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բուրժուա-դեմոկրատական, հիմա Փաշինյանը նորից թավշա հեղափոխության մասին է ազդարարում։ Արդյոք կա՞ նման հնարավորություն։

Րաֆֆի Հովհաննիսյանը հեղափոխական չէր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղափոխական լինելու հանգամանքն ընդհանրապես զավեշտի ժանրից է։ Նա ամենևին այն մարդն ու կերպարը չէր, որի հետևից կարող էին զանգվածներ գնալ։ Այնուամենայնիվ, 2008 թվականին տեսանք, որ բավականին լայն զանգվածներ դուրս եկան, որովհետև կարևոր էր այդ մարդկանց համար իշխանություն փոխելը, թեև արդյունքում իրենք ստանալու էին հին վատը կամ ավելի վատը, կամ էլ նույնքան վատը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ իմիջ ունի, թեև ասոցացվում է նախկին գործիչների հետ, ու այնպես էլ չէ, որ բյուրեղյա ընկալում ունի։ Նկատի ունենալով իր նոր գործելաոճը, իր թիմի հանգամանքը, որ երիտասարդներ են, նկատի ունենալով նաև խորհրդարանում իր գործունեության վերջին փուլը, կարողացել է կոնսոլիդացնել որոշակի զանգվածների, բայց դարձյալ խնդիրն այն է, թե հասարակությունը որքանով է պատրաստ՝ թավշյա հեղափոխություն, ոչ թավշյա հեղափոխություն, ծաղիկների կամ գույների հեղափոխություն, կարելի է անվերջ անուններ տալ, բայց դա հեղափոխություն չէ, եթե տեղի չունենա հեղափոխական պրոցես։ Հեղափոխական պրոցեսը կարծես թե սկսվում է, բայց հեղափոխական պրոցեսները նաև մեռնելու կամ օրորոցում խեղտվելու հատկություն ունեն։ Ամեն պարագայում մոդելային առումով այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը շատ նման է վերջին տասնամյակներին աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների մոդելին, երբ կիրառվում է լավ մտածված, պլանավորված տեխնոլոգիա։ Ես նկատի չունեմ, որ սա մտածված կամ պլանավորված է դրսից կամ այլ մութ ուժերի կողմից, այլ կարծում եմ՝ առաջնային մտածողն ու պլանավորողը հենց Փաշինյանն է։ Անում է բավականին գրագետ, ենթադրում եմ, որ բավականին երկար ժամանակ գրականություն է կարդացել, ուսումնասիրել ու նոր է փորձել։ Նա փորձում է անել շատ բաներ տարբեր, քան իրենից առաջ փողոցին ժամանակավոր տիրած ընդդիմադիր առաջնորդները։

-Առանց արտաքին աջակցության հեղափոխոություն հնարավո՞ր է իրականացնել Հայաստանում։

-Հրաշալի հարց է՝ սովորաբար ո՛չ։ Եթե Հայաստանում 200.000 մարդ դուրս գա՝ դա գրեթե երաշխավորված իշխանափոխության կտանի, թեպետ 100.000 էլ կրիտիկական զանգված է։ Երկրորդը՝ եթե լինի պատերազմ, և պատերազմի ժամանակ հնարավոր է ներքին հեղափոխություն և իշխանափոխություն, որը կարծում եմ՝ Հայաստանի պարագայում անպայման կլինի։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են չպատասխանել Ադրբեջանի այս կամ այն հարձակվողական դեռևս փոքր նախաձեռություններին։ Եվ երրորդը՝ եթե բանակն ապստամբի, իհարկե նման սցենար Հայաստանում չկա և չի կարող լինել գոնե այն կոնֆիգուրացիայով, որ հիմա կա։ Առայժմ դա շատ անիրատեսական պատկեր է։ Մի տարբերակ էլ՝ իշխանության ներսում ուժային կենտրոնների՝ կենտրոնական իշխանության դեմ դուրս գալն է, որն այս կոնֆիգուրացիայով անհնար է թվում։ Ուժային կենտրոնները սերտորեն կապված են հիմնական կենտրոնի հետ և վերահսկվում են անբեկանելիորեն հիմնական կենտորնի կողմից, այնտեղ շատ լավ են հասկանում դրա կարևորությունը, այդ սցենարը ևս բացառված է, գոնե այն պայմաններում, ինչ առկա է բառացիորեն այսօր։ Կրկին փողոցը շատ բան է որոշում, եթե շարժումը գնա մայրամուտ՝ այնպես, ինչպես նախկինում, դա մի տարբերակ է։ Եթե ամեն օր ավելի շատ մարդ դուրս գա, մնան չհիասթափվեն, չվերածվեն քաղաքական տուրիստի, որ զբոսնելով գալիս են հրապարակ, մի կողմից նայում ու դուրս գալիս, դա արդեն կարող է հանգեցնել լրջագույն փոփոխությունների երկրում։ Բացառված չէ, որ առաջին դասալքողները լինեն ոստիկանական որոշ ստորաբաժանումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում