Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում վաղաժամկետ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին՝ հաղորդում է Reuters-ը:
Էրդողանը նշել է, որ ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հունիսի 24-ին: Դա գրեթե մեկուկես տարի շուտ է նախատեսվող ժամկետից: Թուրքիայում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2019 թ. նոյեմբերին:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ երկիրը շտապ պետք է անցնի գործադիր նախագահության: Էրդողանը նաև նշել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը կայացրել է ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելիի հետ զրույցից հետո: