Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

ՀՀ դեսպանությունը Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված երաժշտության երեկո է կազմակերպել

Լիտվայում ՀՀ դեսպանությունը Լիտվայի կիրառական արվեստի թանգարանում ապրիլի 17-ին կազմակերպել էր կամերային երաժշտության երեկո՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների անկախության 100-ամյակներին։ Համերգին կատարումներով հանդես եկան նշանավոր հայազգի թավջութակահար Լևոն Մուրադյանը (Պորտուգալիա), լիտվացի դաշնակահար Վայդա Կիրվելիտյեն և ջութակահար Ռայմոնդաս Բուտվիլան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգին ներկա էին Լիտվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, ասաց, որ համերգը Հայաստանի և Լիտվայի անկախության 100-ամյակներին նվիրված միջոցառումների շարքից է։ Անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը՝ դեսպանը նշեց, որ 1918թ․՝ հակամարտությունների քաոսի մեջ, մայիսյան փառահեղ հաղթանակների ներքո ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1375 թ․-ից հետո հայկական առաջին ինքնիշխան պետությունն էր։

Դեսպանը նաև նշեց, որ այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը վերականգնվում էր իր մեծագույն ողբերգության՝ ցեղասպանության հետևանքներից, առկա էին շուրջ 300,000 գաղթականներ, արևելքից և արևմուտքից երիտասարդ Հանրապետությունը տապալելու փորձեր էին արվում: Բայց այնուամենայնիվ Հայաստանին հաջողվեց երկուսուկես տարի դիմակայել այդ արհավիրքներին և դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ։

Եզրափակելով իր խոսքը, դեսպանը հայտնեց, որ 1920թ․ անկախության կորստի հարցում որոշ արտաքին և ներքին գործոններ ունեցան իրենց դերը և արտաքին իրողությունները մինչ օրս ցավոք գրեթե չեն փոխվել։ Այսօր էլ Հայաստանը գործադրում է իր առավելագույն ջանքերը բոլորի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու և իր բարեկամների շրջանակն ընդլայնելու համար։

Համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի, Առնո Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում