2018 թվականին Բելառուսը պատրաստվում է կյանքի կոչել Ադրբեջանին թվով 10 հատ «Պոլոնեզ» հրթիռային ռեակտիվ համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը: Համակարգի հնարավոր պատվիրատու է նշվում Ադրբեջանը՝ գրում է rg.ru-ն:
«Պոլոնեզի» առաջին մատակարարումը կարող է տեղի ունենալ արդեն 2018 թվականին: Այդ մասին լրատվամիջոցին պատմել է Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ աղբյուրը:
Տեղեկությունների համաձայն՝ իրավաբանական փաստաթղթերն արդեն վերջնական փուլում են, իսկ հաճախորդն «ավարտում է իր ֆինանսական հարցերի լուծումը»:
Աղբյուրը հրաժարվել է բացահայտել պատվիրատուի անունը: Սակայն ռուսական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների երկու թոփ-մենեջերներ հայտնել են, որ խոսքն Ադրբեջանի մասին է: