Երկրպագուն հարձակվել է ամերիկյան երգչուհի Լանա Դել Ռեյի վրա: Այս մասին ապրիլի 18-ին հաղորդել է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Անթվերպենում, համերգի ժամանակ: Ականատեսների խոսքերով՝ «խելահեղ երկրպագուն» անցել է պարսպի վրայով և թռել է երգչուհու վրա՝ նրան գետին գցելով:
Հարձակումը տեղի է ունեցել ելույթի վերջում, երբ երգչուհին արդեն լքելիս է եղել դահլիճը: Թիկնապահներն անմիջապես հեռացրել են երգչուհուն: