Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Ծառուկյանը վրիպեց. նրա մրցակիցը

Վարչապետի թեկնածության քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը բնորոշվում է Հայաստանում ավանդական քաղաքական իրավիճակին բնորոշ հատկանիշների շրջանակում, երբ առավելապես խոշոր գործարարների միավորող քաղաքական ֆորմատը առաջնորդվում է գերազանցապես այդ գործարարների շահով ու տրամաբանությամբ, քան քաղաքական տրամաբանությամբ թելադրվող վեկտորներով:

Բանն այն է, որ այդ վեկտորները դաշինքին թելադրում էին բոլորովին այլ վարքագիծ, որը բացարձակապես պայմանավորված չէ այն պարզունակ ընկալումով, թե ընդդիմությունը պետք է քվեարկի իշխանության դեմ: Խնդիրը ամենևին այդ դաշտում չէ, այլ հենց քաղաքական տրամաբանության շրջանակում կանխատեսելիության և նշաձողի: «Ծառուկյան» դաշինքը ցույց տվեց, որ առայժմ չունի թե՛ մեկը, թե՛ մյուսը: Կունենա, թե ոչ՝ սա այլ հարց է: Սակայն համադրելով իրավիճակը Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարության հետ՝ պատկերը դառնում է ուշագրավ և ամբողջական:

Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանական կառավարման մոդելում չի կարող լինել հակասություն կառավարության և խորհրդարանի միջև: Ու դա իսկապես այդպես է: Մյուս կողմից, սակայն, նա հայտարարեց, որ ինքը կլինի այդ հակասությունը բացառող վարչապետ: Այսինքն՝ Սարգսյանը դրանով շատ պարզ ու հստակ ակնարկեց, որ խորհրդարանի ներկայիս մեծամասնությունն ու կառավարությունը, այսպես ասած, նույն շղթայի օղակներ չեն, և նրանց մեջ կան այնքան հակասություններ, որ միայն Սերժ Սարգսյանի կալիբրն է անհրաժեշտ դրանք զսպելու համար: Բայց ինչքա՞ն պետք է զսպի Սերժ Սարգսյանն այդ հակասությունները՝ հատկապես, երբ ներքին ու առավել ևս արտաքին տնտեսաքաղաքական կոնյունկտուրան թերևս երկար ժամանակ շարունակելու է մնալ, մեղմ ասած, ոչ հուսադրող կամ բարենպաստ:

Այստեղ, մեղմ ասած, բավականին բարձր է հավանականությունը, որ ի վերջո հարկ է լինելու «տարանջատել» խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը՝ նաև այդ բառերի չակերտավոր իմաստով, որովհետև դրանց տողատակում պետք է նկատի առնել իշխանության ներսում հակասությունների կրող թևերին: Այդ տարանջատումը կարող է լինել, իհարկե, կա՛մ կուսակցական ֆրակցիոնիզմի անցնելու տարբերակով, կա՛մ պարզապես կուսակցությունից, այսպես ասած, որևէ թևի տարանջատման:

Ու այստեղ իհարկե մտածելու բան ունի «Ծառուկյան» դաշինքը, որովհետև դա նշանակում է երկրորդ բևեռի կարգավիճակի հարցում մրցակցության բարձրացման մեծ հավանականություն, երբ դրվի «Ծառուկյան» դաշինքին փոխարինելու խնդիր՝ ՀՀԿ-ից առանձնացված պայմանական որևէ խմբով կամ թևով:

Այդ հեռանկարները դեռևս գուցե սաղմնավորման փուլում են, սակայն թեկուզ այդ փուլում ակնհայտ դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքը ունի խնդիր: Գրեթե տասնամյակ գործնականում այդ կարգավիճակում մրցակցություն չունեցող դաշինքը ներկայումս ունի մրցակից, առնվազն հեռանկարային զարգացումների տեսքով, որոնք կարող են առարկայացնել մրցակցին արդեն որևէ սուբյեկտով, որը ռեսուրսային առումով կարող է լինել լիովին համարժեք, իսկ քաղաքական տրամաբանության և բովանդակության տեսանկյունից՝ առավել: Ընդ որում, դա մի պարագայում, երբ մեկ այլ մրցակցային գործընթաց էլ ծավալվում է փողոցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում