Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Իշխանության կողմից կազմակերպված նենգ սադրանք էր. Մաշտոցի պողոտայի անկարգությունների գործով դեռևս ձերբակալված չկա

«Միանշանակ  երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունները սադրանք էին։ Դա կազմակերպված էր իշխանությունների կողմից։ Երկրորդ կարծիք լինել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով նույնպես երեկ անկարգությունների ժամանակ եղել է դեպքի վայրում։

«Մենք երեկ լսեցինք, որ հանրահավաքի ժամանակ կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ հավաքները դադարեցվում են մինչև առավոտյան 10։00-ը։ Դա հավաքի մասնակիցներին հրահանգ էր, և գիշերը մնալն անիմաստ էր։ Այն մարդիկ, ովքեր շարունակում էին մնալ փողոցում, դա ինքնագործունեություն էր։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ իրենք որևէ բռնության չեն գնալու, հակաօրինական արարք չեն անում և չեն վիրավորում ոստիկանի։ Երեկվա միջադեպը բոլոր առումներով  հակասում էր Փաշինյանի ասածներին, ինչը փաստում է, որ դա կազմակերպված սադրանք էր։ Նրանք մահակներով զինված ջարդուփշուր էին անում խաչմերուկում առկա ամեն ինչ։ Ես որևէ կասկած չունեմ, որ դա կազմակերպված սադրանք էր, որպեսզի դա հետո բարդեն խաղաղ ցուցարարների վրա»,- հավելեց Իշխանյանը։

Մեր դիտարկմանը, թե սադրանքն ո՞ւմ կողմից էր կազմակերպված, իրավապաշտպանը պատասխանեց. «Միանշանակ կազմակերպված էր իշխանության կողմից, ուրիշ ո՞վ պետք է  գնար դրան։ Սա իշխանությունների կողմից  նենգություն էր՝ իրենց նպատակների համար հերթական անգամ օգտագործելով քրեական տարրերի։ Սա ինձ համար միանշանակ է»։

Իրավապաշտպանը նկատեց նաև՝  այն փաստը, որ դա կազմակերպված էր, փաստում է նաև այն, որ ոստիկանները բավական ուշ միջամտեցին անկարգություններին, այն պարագայում, որ ամբողջ քաղաքը լցված է ոստիկաններով։ «Այդ երիտասարդների արածը զանգվածային անկարգություններ են։ Նրանց հենց տեղում պետք է վնասազերծեին»,- ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով հարցին, թե կհաջողվի՞ այս զանգվածային անկարգությունները կոտրել ցուցարարների գլխին, Իշխանյանը պատասխանեց. «Մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ։ Այս ամենը եղել է իշխանական հրահանգով։ Դրա նպատակը եղել է մեղքը ցուցարարների վրա գցելը։ Իսկ թե որքանով դա կհաջողվի՝ կախված է իրադարձությունների հետագա զարգացումից»։

Ի դեպ, Ավետիք Իշխանյանը նկատեց, որ երեկվա սադրիչներից մեկի վզին դիտորդի բեյջ կար կախված։ Մինչդեռ, իրավապաշտպանի խոսքով, Հայաստանում այս օրերի զարգացումների՝ խաղաղ հավաքների ժամանակ դիտորդություն է իրականացնում բացառապես Հայաստանի Հելսինկայն կոմիտեն. «Այդ անձը, որը դիտորդի բեյջ ուներ, հարձակվել էր Factor.am-ի խմբագիր Արևիկ Սահակյանի վրա, հարցեր էր տալիս։ Մինչդեռ մեր դիտորդները հատուկ պատրաստություն են անցել, և նրանք բացառապես արձանագրում են փաստերը։ Հստակ էր, որ նա դիտորդ չէր, կեղծ դիտորդ էր՝ ինչպես ընտրությունների ժամանակ։ Եվ հետո, մենք դիտորդական բեյջեր չենք բաժանում որևէ մեկին»,- ընդգծեց Իշխանյանը։
Նշեք, որ երեկվա անկարգությունների ժամանակ խոչընդոտվել է Factor.am-ի լրագրողների և խմբագրի մասնագիտական աշխատանքը, որը, իրավապաշտպանի խոսքով, կրկնակի դատապարտելի է։

Ի դեպ, իրավապահ մարմինները դեռևս պատշաճ չեն արձագանքել լրագրողների նկատմամբ բռնությանը։ Արևիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանձին հաղորդում չեն ներկայացրել։ Դեպքից հետո հաղորդագրություն են տարածել, որը հաղորդում է հանցագործության մասին, սակայն իրավապահներից դեռ որևէ արձագանք չկա, իրենց չեն դիմել, որևէ մեկից ցուցմունք չեն վերցրել։ «Նման պատկեր է, բայց մենք այս պայմաններում առաջնահերթը համարում ենք տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը։ Մենք շատ փոքր թիմ ունենք և մեր ամբողջ թիմով նոր աշխատանքով ենք զբաղված»,- ասաց  Factor.am-ի խմբագիրը։

Այս ֆոնին Քննչական կոմիտեն դեռևս միջոցներ է ձեռնարկում գտնելու Թումանյան-Մաշտոց խաչմերուկում երեկ գիշերը տեղի ունեցած անկարգությունների հեղինակներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Դեպքի առնչությամբ տարբեր մարդիկ են բերման ենթարկվել։ Նախաքննության ընթացքում ներկայացվել է 7 քաղաքացի, հարցաքննվել են, սակայն վերջինները, պարզվել է, որևէ առնչություն չեն ունեցել անկարգություններին և ազատ են արձակվել։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում պարզելու տեսագրություններում պատկերված և գիշերային անկարգությունների մասնակից անձանց ինքնությունը»,- հավելեց Սոնա Տռուսյանը։ Մեր ճշտող հարցին՝ փաստորեն գիշերվա անկարգությունների դեպքով այս պահին ձերբակալված անձ չկա՞, Տռուզյանը դրական պատասխան տվեց։

Կատարվածի առիթով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը»:
Նշենք, որ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում երեկ գիշերը տեղի ունեցած անկարգություններին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս կատարվածը սադրանք  է որակել՝ նշելով, որ դրա հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, իսկ ասիստենտը՝ Առաքել Մովսիսյանը և նրա նմանները։
Մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ անկարգությունների մասնակիցները Սիսիանի ՀՀԿ կառույցի անդամներն են եղել՝ կառույցի ղեկավար Ջիվան Մարգարյանի հրահանգով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում