Ամերիկացի Մայքլ Ֆորսբերգը երկրորդ անգամ վիճակախաղով տարել է ջեքփոթը, և բացատրել է իր հաջողությունը լավ կարմայով:
Կալիֆորնիայի բնակիչը պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնելուց առաջ 6 դոլար է տվել մի մարդու՝ «ումից հաջողությունը երես էր թեքել»: Այն բանից հետո, երբ Ֆորսբերգը գիտակցել է, որ 750 հազար դոլար է շահել, նա վերադարձել է խանութ և վաճառողին խնդրել է վերստուգել՝ արդյո՞ք ինքը չի սխալվել: «Ես չգիտեի, արդյոք սա իսկական տոմս է, թե կատակ է, կամ ես պարզապես սխալ տեղ եմ նայել»,- բացատրել է ամերիկացին:
Ֆորսբերգը գտնում է, որ այդպիսով իրեն է վերադարձել այն վեց դոլարը՝ որպես բարի արարքի վարձատրություն:
Յոթ տարի առաջ տղամարդն արդեն մեկ անգամ շահել էր վիճակախաղի ջեքփոթը՝ 10 հազար դոլար: Նա խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հավատացել է, որ հաջողությունն իրեն կրկին ժպտալու է: