Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

«Ներքաղաքական իրավիճակ է փոխվել. Նիկոլ Փաշինյանն ընդգծեց իր լիդերությունը ընդդիմադիր դաշտում»

«Կարծում եմ՝  սա ավելի երկարաժամկետ նպատակներ ունեցող շարժում է, որն ունի տարբեր էտապներ ու մի քանի սցենարներ, այսինքն՝  կար օպերատիվ խնդիր՝ «Մերժիր Սերժին» կարգախոսի շուրջ զանգվածներ հավաքել և թույլ չտալ Սերժ Սարգսյանին  վարչապետ դառնալ, և բացի դրանից՝ կար նաև «Պլան Բ», որ եթե ի սկզբանե հայտարարված նպատակը չհաջողվի,  ապա պետք է անցնել այլ գործողությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում արդեն մի քանի օր շարունակ  Երևանում տեղի ունեցող զանգվածային  հանրահավաքներն ու իրադարձությունները։

Վիգեն  Հակոբյանը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն ընդդիմադիր իր որոշ գործընկերների, շատ փորձված և պրագմատիկ գործիչ է և պրակտիկորեն անցել է զանգվածային միջոցառումների բովով, և  այնպես չէր, որ ինքը 100%-ով վստահ էր, որ այդ նպատակին կարելի էր հասնել, առավել ևս, որ գրեթե զրոյական վիճակից նրանք սկսեցին, այսինքն՝  20 օր առաջ դժվար թե ինչ-որ մեկը շատ լուրջ հավատար, որ տասնյակ հազարավոր մարդիկ կարող են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ իրականացնել. ասածս այն է, որ  Փաշինյանի մոտ կար նաև այդ «Պլան Բ»-ն, որ եթե  հավաքվի լուրջ զանգված, վճռական զանգված, և եթե առաջին ծրագիրը չիրագործվի, ապա պետք է աստիճանաբար կարգախոսը փոխել  դեպի իշխանափոխության կարգախոս»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ի տարբերություն վերջին տարիների քիչ թե շատ հաջողված կամ անհաջող զանգվածային միջոցառումների մասնակիցների՝ այսօրվա շարժումը բավականին  երիտասարդացված է։ Ըստ նրա՝ Փաշինյանին հաջողվել է  արթնացնել հասարակության ամենաակտիվ մասսային՝ ուսանողությանը,  հետևաբար շարժման մեջ կա նաև էներգետիկա, առավել  ևս այն դեպքում, երբ Փաշինյանն օգտագործում է այնպիսի տեխնոլոգիաներ, որը մասնակիցների մոտ ապահովում է հետաքրքրություն, և  ոչ ստանդարտ քայլերով են շարժվում։

«Նախորդ զանգվածային միջոցառումներից սա տարբերվում է նրանով, որ նախորդ կազմակերպիչները մարդկանց զուտ հրավիրում էին միտինգների, որի ընթացքում երկար-բարակ ելույթներ էին ունենում, ստանդարտ ճառեր էին ասում, և որևէ կերպ մարդկանց մոտ հետաքրքրություն  չկար դրանց նկատմամբ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրեց կոնկրետ գործողությունների, և   հրապարակում հավաքված յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստացել մասնակցելու այդ գործողություններին, ինչն իր հերթին մեծ հետաքրքրություն և էներգետիկա է առաջացնում։ Այս առումով կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ դա ստացվեց, և դրա մասին վկայում է հենց այն փաստը, որ արդեն 4-րդ օրն է, ինչ Երևանում զանգվածային և մարդաշատ միջոցառումներ ու հավաքներ են լինում»,- նկատեց Վիգեն Հակոբյանը։

Վերջինիս խոսքերով՝ ստրատեգիական առումով Նիկոլ Փաշինյանի խնդիրներից մեկն էլ նաև այն էր, որպեսզի ցույց տա, թե ով է լիդերը, և այս գործողություններով նա  արձանագրեց իր լիդերությունը։

«Հենց սրանով է պայմանավորված նաև այն, որ Փաշինյանը, ըստ էության, սահմանազատվեց իր դաշինքային գործընկերներից, ովքեր ավանդական մոտեցումներ  ունեն, այսինքն՝  վերլուծում են իրավիճակը,  հայտարարում են, որ հասարակությունն ապատիայի մեջ է, հասարակությունն անտարբեր է, և ըստ այդմ՝  ընդդիմադիրները ոչինչ չեն անում ու Փաշինյանի ձևով ասած՝ դուրս չեն գալիս իրենց «հարմարավետության  զոնայից», իսկ Նիկոլն իր օրինակով, իր գործողություններով  այլ է՝ անձամբ գնում է ու փողոցներ փակում, նստում է գետիններին,  առաջնորդում է մարդկանց, թե ինչ նրանք անեն, և  իսկական լիդերական հատկություններ է ցուցաբերում, որի արդյունքում էլ նա այսօրվա դրությամբ արձանագրեց իր բացարձակ լիդերությունը  ընդդիմադիր դաշտում»,- ասաց քաղտեխնոլոգը։

Հարցին՝  այս օրերի ընթացքում Երևանում տիրող իրավիճակը, այս զանգվածային գործողություններն անհանգստացնում կամ մտահոգո՞ւմ  են  իշխանություններին, և  արդյո՞ք սա կարող է սթափեցնող ազդակ դառնալ  իշխանությունների համար՝ ինչ-որ չափով վերանայելու ներքաղաքական կյանքում իրենց որդեգրած մոտեցումները, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Այս բոլոր գործողություններով ներքաղաքական իրավիճակի փոփոխություն է նկատվում, և հիմա վստահորեն կարող ենք ասել, որ սա նշանակում է նաև այն, որ  տիրող իրավիճակն իշխանություններին բավականին մտահոգում է, որովհետև հիմա իրենք էլ իսկապես հասկացան, որ իրականում այնպես չէ, որ ընդդիմադիր դաշտն ամբողջովին ամայացած վիճակում է, վակուումը միշտ լինելու է, կամ հանրությունը ընդմիշտ ապատիայի մեջ է մնալու։

Այս մի քանի օրվա ընթացքում մենք տեսանք նաև, որ իշխանությունը փորձում է հնարավորինս նվազագույն ռեսուրսներով իրավիճակը  շտկել, բայց դա, ըստ էության, նրանց չի հաջողվում, և չի հաջողվում ոչ թե այն պատճառով, որ իրենք չեն կարող իրենց ավանդական կոշտ մեթոդներին դիմել, այլ  կարծում եմ, որ չեն հերիքում ո՛չ քաղաքական ռեսուրսները, ո՛չ արտաքին ռեսուրսները, և ոչ էլ մեծ հաշվով  իշխանությունը ցանկություն ունի դրա տակ մտնելու, այսինքն՝ ըստ իս, Սերժ Սարգսյանը բացարձակապես չի ուզում, որ իր երրորդ անգամ պաշտոնավարումը սկսվի այնպես, ինչպես եղավ 2008թ.-ին առաջին անգամ նախագահ դառնալու ժամանակ»։

Անդրադառնալով նաև թավշյա հեղափոխության մեկնարկի վերաբերյալ Նիկոլ  Փաշինյանի հայտարարությանը՝ Վիգեն Հակոբյանը  ընդգծեց, որ դա քաղաքական ակցիայի սկիզբ է, և  թերևս այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել, թե դա ինչի կարող է հանգեցնել։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ռեսուրս կլինի փողոցում։ Բացի դրանից, այնպես չէ, որ սա միակողմանի շարժում է, և այստեղ շատ բան կախված է նաև իշխանությունների գործողություններից, այսինքն՝ կարևոր է, թե Սերժ Սարգսյանն արդեն վարչապետ դառնալուց հետո ինչ հրաման կտա ուժային կառույցներին»,- եզրափակեց բանախոսը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում