Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Կարելի է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին լուրջ տեխնոլոգիական հաջողության կապակցությամբ. Դուբնով

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների կողմից ներկայացված թեկնածուին՝ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ու թեև բողոքի ցույցերը Երևանի փողոցներում դեռևս շարունակվում են, Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը կարծում է, որ ամեն դեպքում հնարավոր չէր կանխել Սերժ Սարգսյանի վերադարձը իշխանության, ավելի ճիշտ՝ հեռացնել նրան իշխանությունից:

Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասին. «Ես շատ զարմացած կլինեի, եթե այս շարժումը լուրջ շարունակություն ունենար, և մենք մեկ շաբաթից հիշեինք այս իրադարձությունները որպես ինչ-որ լուրջ բան: Կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ սա անվանել հեղափոխություն: Սա մեկ, ոչ ամենամեծ քաղաքական խմբի քաղաքական էներգիան է, որն ուղղվեց զանգվածների սաստիկ դժգոհությանը, և այս իմաստով կարելի է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին բավական լուրջ քաղտեխնոլոգիական հաջողության կապակցությամբ, որովհետև իրեն հաջողվեց բացահայտել այն դժգոհությունը, որն այնքան սովորական էր դարձել, որ մարդիկ արդեն չէին ցանկանում այն արտահայտել: Դա նրան հաջողվեց և դա է իր տեխնոլոգիական հաջողությունը, բայց ես չէի խառնի տեխնոլոգիական հաջողությունը քաղաքական հաջողության հետ»:

Մեր զրուցակիցը տարօրինակ է համարում այն փաստը, որ բողոքի ցույցերը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ տեղի են ունենում այսօր, ոչ թե 2017 թ. ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ ընտրվեց այն խորհրդարանը, որն էլ ընտրելու էր վարչապետին:

«Տրամաբանական կլիներ, եթե բողոքի ցույցերը տեղի ունենային այն ժամանակ: Դա կհամապատասխաներ ոչ միայն մայդանային, այլև քաղաքական տրամաբանությանը, որովհետև պարզ չէ, թե ինչի դեմ է ուղղված բողոքը: Եթե դժգոհություն է Սերժ Սարգսյանից, դա մի բան է: Այս դժգոհությունը չի հենվում որևէ ֆորմալ առիթի վրա: Տվյալ դեպքում իշխանությունը ֆորմալ տեսանկյունից շատ հանգիստ և ազնիվ է իրեն պահում: Իշխանություններին պետք էր մեղադրել ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի ժամանակ, բայց այն ժամանակ պարոն Փաշինյանը նման վճռականություն չէր դրսևորում: Եթե պարոն Փաշինյանը ցույց տար իր տեխնոլոգիաները ընտրությունների ժամանակ, ապա ավելի մեծ տրամաբանական հիմք կունենայինք նրան շնորհավորելու համար: Բացի դրանից՝ չեմ տեսնում առաջնորդներ, որոնք հակված կլինեին աջակցելու Փաշինյանին»:

Այսպիսով, Դուբնովն առայժմ չի տեսնում նախադրյալներ Հայաստանում հեղափոխություն կազմակերպելու համար. «Առայժմ իշխանությունը բավական համախմբված է նարնջագույն հեղափոխություններից խուսափելու համար: Նարնջագույն հեղափոխությունը փողոցը չէ: Նարնջագույն հեղափոխությունը բուրժուական սցենարն է, իշխանության պառակտումը ներսից: Պետք են իշխանությունից հեռացած մարդիկ, որպեսզի նարնջագույն սցենարը սկսի աշխատել: Իսկ փողոցային ըմբոստությունները, ցավոք սրտի, ավարտվել են 1980-ական թթ. վերջին – 1990-ական թթ. սկզբին արևելյան Եվրոպայում և Խորհրդային միությունում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռեժիմի պես պսեվդո-ժողովրդավարություններին, ապա փորձը ցույց է տալիս, որ այս ռեժիմները կրկին քանդվում են ներսից: Իսկ Սերժ Սարգսյանը կարողանում է այնպես բալանսավորել, որ կուսակցության ներսում լուրջ առաջնորդներ չեն աճել, և խոսակցություններն այն մասին, թե Կարեն Կարապետյանը կարող էր ինչ-որ բան անել, միայն ժպիտ են առաջացնում»:

Իսկ Եվրասիական տնտեսական միությանը՝ ավտորիտար առաջնորդների ակումբին անդամակցելու հանգամանքը որքանո՞վ ազդեց Սերժ Սարգսյանի որոշման վրա՝ փորձելու հավերժացնել իր իշխանությունը:

Պատասխանելով հարցին՝ Վադիմ Դուբնովը նշեց. «Եվրասիական միությունը նշան է անդամակցման մի ակումբի, որտեղ իշխանությունն իրագործվում է այնպես, ինչպես Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ռուսաստանում և այլն: Կարծում եմ՝ անդամակցումն այս ակումբին, իհարկե, օգնում է պարոն Սարգսյանին: Այս ակումբը տալիս է ուժ, իսկ պատկանելիությունը այս ակումբին հնարավորություն է տալիս Սարգսյանին հայտարարել, որ մենք մեղավոր չենք, բոլոր հարցերը՝ Մոսկվային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում