Վերջին 3 տարում մարդասիրական օգնությամբ քողարկելով Իրանը Սիրիա մեծ քանակությամբ տեխնիկա և զինամթերք է մատակարարել։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրին։
Նշվում է, որ Սիրիա են ուղարկվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ինքնաթիռները, զենքի տարբեր տեսակներ, ինչպես նաև մարտական ստորաբաժանումներ և թիմեր՝ մարտական տեխնիկայի սպասարկման համար։
Աղբյուրը պնդում է, որ Իրանն ամրապնդվում է Սիրիայում՝ կոնկրետ նպատակ հետապնդելով։ Իսլամական պետությունը ծրագրում է Սիրիայի տարածքը որպես հարթակ օգտագործել Իսրայելի վրա հարձակվելու համար։