Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի 16-ին, ժամը 4։05-ին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Անուշ Վ.-ն, 2004 թ. ծնված Արա Ա.-ն և 2008 թ. ծնված Աշոտ Ա.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, ապրիլի 15-ին, ժամը 23։30-ի սահմաններում, իրենց խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: