Իրանի ցամաքային զորքերի գեներալ Քիումարս Հեյդարին իր ելույթում հայտարարել է, որ Իրանը «ավելի ուժեղ է, քան նախկինում», և Իսրայելը սպառնալիք չէ Իսլամական Հանրապետության համար՝ տեղեկացնում է jewishnews.com.ua-ը:
Գեներալը նաև նշել է, որ արդեն հայտնի է Իսրայելի ոչնչացման օրը: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հայթամին նշել է, որ Իրանը պատրաստ է ոչ միայն ստեղծել իր զենքը, այլև արտահանել այն: Հատկանշական է, որ գեներալ-մայոր Հայթամին վստահություն է հայտնել, որ Իրանը կարող է այսօր աշխարհում առկա զենքի լավագույն օրինակներն արտադրելու: