Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Դրան դիմանալու ռեսուրս Հայաստանը չունի

Երևանում ծավալվող քաղաքացիական անհնազանդության գործողությունները ուղեկցվում են լիովին արդարացի մտահոգությամբ՝ առ այն, որ իրադարձությունները չզարգանան բախումնային սցենարով, և չլինի ուժային հանգուցալուծում, որը կհարվածի առաջին հերթին հանրությանն ու պետությանը, հետո նոր միայն կհանգուցալուծի իրավիճակը այս կամ այն կերպ, կամ կողմ: Երևանում ուժային որևէ նոր բախում ժամանակը ուղղակի կշրջի հետ՝ բոլոր առումներով, և թերևս բոլոր սցենարների դեպքում: Սակայն ստեղծված իրավիճակում խնդիրը միայն իշխանության և քաղաքացիների միջև բախման վտանգը կամ ռիսկը չեզոքացնելը չէ, դրանից զերծ մնալը չէ: Բանն այն է, որ Երևանում ծավալվող ակցիաները թերևս առաջին անգամ ունեն մեկ այլ ռիսկ կամ վտանգ՝ բախումը քաղաքացի-քաղաքացի այսպես ասած ձևաչափով, երբ անհնազանդության մասնակից քաղաքացիները կարող են բախվել անհնազանդությունից անհարմարության մեջ հայտնված քաղաքացիների հետ:

Այս խնդրի մասին կարծես թե չի խոսվում, մինչդեռ, բանն այն է նաև, որ այն կարող է լինել, այսպես ասած, մանիպուլյատիվ հնարքի հետևանք, որ կկիրառվի այս կամ այն սադրիչ խմբերով, և որոնց գոյությունը չեն հերքում նաև իրենք՝ անհնազանդության կազմակերպիչները: Բանն այն է, որ կա ակնհայտ խնդիր՝ կա դժգոհություն այն քաղաքացիների շրջանում, որոնք անհարմարություն են կրում անհնազանդության ակցիաների հետևանքով: Իհարկե այստեղ շահերի այս բախումն անխուսափելի էր, սակայն միևնույն ժամանակ դա մի խնդիր է, որի մասին մտածելը և որի գեներացիա թույլ չտալը, առաջին հերթին, հենց անհնազանդության ակցիայի նախաձեռնողների համար է անհրաժեշտ: Ի վերջո, սա Հայաստանի համար նոր իրավիճակ է, հաշվի առնելով ոչ միայն դրա այսպես ասած ֆիզիկական դրսևորումը, այլ նաև հոգեբանական, մենթալային, քաղաքական և իրավական գիտակցության առումով:

Ըստ այդմ, դա պահանջում է զուգահեռ աշխատանք իրավիճակը ներքաղաքացիական բախման չվերածելու համար: Իսկ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ պետք չէ անհարմարություն պատճառել այլ քաղաքացիների: Ի վերջո ամենամեծ խնդիրը այն է, որ պետք չէ «միանալը» դիտարկել գնահատման չափանիշ և այդպիսով ավելացնել ներքաղաքացիական այսպես ասած անհանդուրժողության աստիճանը, հակառակը անելու փոխարեն: Սա խնդիր է, որին ուշադրության չարժանացնելը բումերանգի նման կարող է հարվածել շարժմանը:

Միևնույն ժամանակ, ներքաղաքացիական լարում առաջացնելու որևէ սադրանք կառուցելը կլինի իշխանության անխոհեմության ծայրաստիճան դրսևորում, ուղղակի պետականությանը թիկունքից հասցվող հարված, որի խորությանը կնախանձի անգամ արտաքին հակառակորդը: Հայաստանը չունի բախումնային ռեսուրս այլևս: Խոսքը կիրառելիք ուժի մասին չէ:

Իշխանությունը գուցե ունի ուժի ռեսուրս, իրավապահներից մինչև քրեական տարրեր, որոնց մասին տեղեկությունները տարածվում էին այս օրերին, մասնավորապես՝ այս կամ այն օդիոզ թաղային հեղինակության հղումներով: Հայաստանը չունի ռեսուրս՝ որպես պետություն դիմանալ որևէ «ձևաչափի» բախման:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում